Աննախադեպ իրողություն հայկական հեռուստատեսության համար. նոր սերիալ հայ հանդիսատեսի համար

Հ1-ի և ռեժիսոր Հովհաննես Գալստյանի համագործակցության արդյունքում հայ հանդիսատեսն արդեն հնարավորություն ունի հանրային եթերում վայելել նոր հեռուստասերիալ` «Թողություն» վերնագրով, որը բոլորովին նոր ոճ ու որակ է հայկական սերիալների արտադրության պատմության մեջ. շնչող կամերա, օրգանիկ դերասանական խաղ, ժամանակակից խորեոգրաֆիա, համարձակ ռեժիսուրա, հետաքրքիր դիալոգներ. կատարյալ և նոր չափանիշ: Այսպես են գնահատում ֆիլմը ոլորտի մասնագետները:

Ինչպես վստահեցնում է ռեժիսորը, դերասանները լայն հնարավորություն են ունեցել դրսևորելու իրենց բնույթը, իրենք իրենց՝ առանց սեքսիզմի:

Դերասանական կազմն արդեն իսկ խոստումնալից է. հերոսներին կերպավորում են Խ. Լևոնյանը, Լ. Հակոբյանը, Ս. Ջանիբեկյանը, Վ. Բաստաջյանը, Ֆ. Յորքը, Ն. Ղարիբյանը և այլք:

Սերիալի համար հիմք է ծառայել մի միջադեպ, որը կատարվել է տաքսու մեջ: Ռեժիսորին է մոտեցել մի կին, ով եկել էր կրծքի հետազոտության ընտանիքից թաքուն և խնդրել իրեն տաքսով տուն հասցնել: Հենց իր առողջության համար մտահոգ ու պայքարող և ընտանիքի անդորրը խախտել չցանկացող կնոջ այս կերպարն էլ եղել է ֆիլմի սցենարի հիմքը:

Սերիալի պրեմիերան կայացել է նոյեմբերի 25-ին՝ Հանրային եթերում: Սերիալն այսուհետ եթեր է դուրս գալու երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 22:30:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աննախադեպ իրողություն հայկական հեռուստատեսության համար. նոր սերիալ հայ հանդիսատեսի համար
error: Content is protected !!