Անզուգական Ադրիանո Չելենտանոյի հիթն ոչ մի ունկնդրի անտարբեր չի թողնում. այն ստիպում է նրանց պարել. հրաշալի և ռիթմիկ երգ

Ադրիանո Չելենտանոն կենդանի լեգենդ է: Մի քանի սերունդներ են մեծացել նրա երգերի և ֆիլմերի բարերար մշակութային ազդեցության տակ:

Արդեն յոթանասունիննամյա Չելենտանոն շարունակում է հաճելիորեն զարմացնել իր երկրպագուներին՝ ներկայացնելով հրաշալի, որակյալ, հիթային երգեր:

Նա երկրպագուների դատին է ներկայացրել «A Un Passo Da Te» երգն ու տեսահոլովակը, որը արագ սիրվել, հիթային է դարձել և գրավել մեծ ուշադրություն:

Այն ծնունդ է առել Չելենտանոյի և Մինայի համագործակցության արդյունքում՝ որպես դուետային հրաշալի կատարում: Ընդ որում, անհնար է մեկ անգամ լսելուց հետո երգը կրկին լսելու ցանկություն չունենալ, չուզենալ պարել դրա հնչյունների ներքո:

Երգը մարդկային սրտի, սիրո, անձնային փոխահարաբերությունների և անհատական աշխարհընկալման մասին է:

Բազմաշնորհ ու բազմատաղանդ երգիչ-դերասանը, որն իսկզբանե տարված է եղել հայտնի ռոք երգիչ Էլվիս Փրեսլիի երգարվեստով, հետագայուն իր երաժշշտական ուղին ձևավորեց նրա ազդեցությամբ, բայց բոլորովին այլ ոճով ու ձեռագրով, որը նույնիսկ տարիներ հետո կարողանում է պահպանել ու զարգացնել:

Оцените статью
Անզուգական Ադրիանո Չելենտանոյի հիթն ոչ մի ունկնդրի անտարբեր չի թողնում. այն ստիպում է նրանց պարել. հրաշալի և ռիթմիկ երգ
Ուռուցքային վիրաբույժը գրեթե 24 ժամ անընդմեջ վիրահատել  է դեռահասին եւ փրկել նրան չորրորդ աստիճանի քաղցկեղից
error: Content is protected !!