Անասելի հուզիչ կատարում. Հարություն Մկրտչյան, «Պատրանքի թևով»

«Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հերթական թողարկման ժամանակ արդեն հանրահռչակված հարություն Մկրտչյանը կատարել է «Պատրանքի թևով» հրաշալի երգը: Կատարումն այնքան անկեղծ ու բնական էր, որ հանդիսատեսն ու ժուրիի անդամները չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը:

Երգի կատարման ողջ ընթացքում երաժշտությանն ուղեկցել են երկու քանոնահարուհիներ՝ Մերին և Քրիստինան՝ իրենց երաժշտական գործիքներով:

Երգը հայրենի եզերքի, մոր, մանկության ժամանակաշրջանի մշտարթուն կարոտի, սիրո մասին է, որն իր բնույթով հոգեհարազատ է ցանկացած չափահաս մարդու, ով հեռու է գտնվում մայրական գրկից, հայրական տնից: Այն նաև յուրահատուկ քննություն է անցյալի Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մարինա Ալեսն է, ով առանձնանում է իր խոհուն և իմաստալից ստեղծագործություններով, երգերով:

Երգն ունեցել է բազմաթիվ կատարումներ, որոնցից ամենասիրվածն ու հայտնին, թերևս, Շուշան ապետրոսյանի կատարումն է:

Հարություն Մկրտչյանն այս կատարումով հերթական անգամ ցույց տվեց իր փայլուն երաժշտական բարձր ճաշակը և վերահաստատեց իր կատարողական մեծ վարպետությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անասելի հուզիչ կատարում. Հարություն Մկրտչյան, «Պատրանքի թևով»
error: Content is protected !!