Կինն անբացահայտելի առեղծված է. բոլոր ժամանակներում տղամարդիկ փորձել և փորձում են գտնել կնոջ բացահայտման բանալին, սակայն դեռ որևիցե ռեալ արդյունքի չեն հասել:
Թեստը կփորձի ինչ-որ կերպ օգնել այս հարցի բացահայտումը դյուրացնելուն:
- Եթե դուք նախընտրում եք տվյալ սանրը, ապա դուք կանացիության և էլեգանտության կրող եք: Ձեր բարեկիրթ շարժուձևը, գեղեցիկ, ցածր ձայնը, համեստությունը անտարբեր չի թողնում ձեզ ճանաչողներին: Այս տիպի կանանց չի համապատասխանում օֆիսային աշխատանքը: Նրանց ավելի սազական է երեխաների հետ տարվող աշխատանքներով զբաղվել:
- Նա անկախ է և խիստ, պատկանում է մարդկային այն տեսակին, որը երբևիցե չի խուսափում ցանկացած տիպի պատասխանատվությունից: Նրանց վրա մշտապես կարելի է հենվել: Այս տիպի կանայք սիրում են կրել հարմարավետ հագուստ և կոշիկ:
- Այս սանրը նախընտրող կանանց բնորոշ է բարությունը, անկեղծությունը և հավասարակշռվածությունը: Հիանալի տանտիրուհի է, ով սիրում է հյուրեր ընդունել:
- Այս տիպի կանայք ամենուր սիրում են կանոնարկվածություն մտցնել: Նրանք կատարելությունը տեսնում են կրթության, ճանապարհորդության և առողջության մեջ:
- Արկածների, հետաքրքիր զգացողությունների սիրահար են, սիրում են տարատեսակ փորձարկումներ անել սեփական արտաքին տեսքի հետ, չեն սիրում միօրինակությունը:
- Հաստատակամ և համակարգված մարդկային տեսակ է, նրանց շատ դժվար է ինչ-որ բանում հետ համոզել:
- Այս տիպի կանայք սովոր են իշխելու և կառավարելու մարդկանց, հաճախ են զբաղեցնում ավտորիտար պաշտոններ: