Թեստ. Ի՞նչը տեսաք առաջինը. Իմացեք՝ ինչով եք կյանքում առաջնորդվում և որն է ձեր էության մութ կողմերը

Ի՞նչը տեսաք առաջինը. Իմացեք՝ ինչով եք կյանքում առաջնորդվում և որն է ձեր էության մութ կողմերը 

Արջ. Ձեզ առաջնորդողը ձեր սիրտն է

Եթե դուք նկարում  առաջինը նկատեցիք արջ, ուրեմն ձեր սրտի հետ պատերազմի մեջ եք և դա դեռ վաղ հասակից: Արջը խորհրդանշում է չգիտակցված ուժերըը, որոնք երբեք բացահայտված չեն եղել: Ձեր էության մութ կողմերը շատ ուժեղ են:  Երբ ձեր լիբիդոն արթնանում է, դուք օժտվում եք գործելու մեծ էներգիայով: Հենց տիրեք ձեր էմոցիաներին դուք ունակ կլինեք իրականացնել ՄԵԾ գործեր՝ որոնք կլինեն ստեղծագործական բնույթի կամ կործանարար: Դուք հազիվ թե կարողանաք գլուխ հանել այդ էներգիայից: Որքան փորձում եք այն մեղմացնել, այնքան ավելի ուժգին է դառնում:Դուք բնության չար ուժն եք, որը հնարավոր չէ վերահսկել: Երբ էներգիան չափից շատ է դուք պետք է սովորեք  հիմնվել ձեր վրա և հանգստացնել ձեզ մեդիտացիայի կամ ՍԻՐՈ:

Լեռներ. Ձեզ առաջնորդում են ձեր մտքերը

Դուք, հավանաբար, նախևառաջ կընտրեք կարիեռան, ապա նոր անձնական ու սոցիալական կյանքը: Սա  ստիպում է ձեզ զգալ հոգնածություն և այն օր-օրի ավելի խորանում: Դա այդպես չպետք է լինի. բալանսը շատ կարևոր է: Դուք հիանալի հոգու տեր մարդ եք, ում պետք է գնահատել ոչ թե ունեցած նվաճումների, այլ էության համար:

 Ծառեր. Ձեզ առաջնորդում է ձեր հոգին

Եթե դուք առաջինը նկատեցիք ծառերով հարուստ անտառ, ապա ձեր էության մութ կողմերը սոցիալական կողմնորոշում ունեն: Ծառերը շփվում են իրար հետ տարբեր կերպ: Նրանց արմատները փոխկապակցված են՝ փոխանցելով և ստանալով միմյանցից տարբեր ազդակներ, զգուշացնելով վտանգների մասին: Ծառերը խոսում են, դուք նույնպես: Ձեզ անհրաժեշտ է ավելի շատ շփվել շրջապատի հետ: Ինչպես անտառի ծառերը, այնպես էլ մենք կապված ենք Մայր բնությանը:  Վերադարձը դեպի նա ձեզ կօգնի ապրել ուրախություն և փաղաքշանք: Անցյալում դուք վիրավորված եք եղել, սակայն չպետք է թույլ տաք դրան ազդել ձեզ վրա: Ավելի շատ անցկացրեք ընկերների շրջանում, ծիծաղեք, լացեք, սիրահետեք և ապրեք ավելին: Ժամանակն է արտահայտելու այն բոլոր էմոցիաները, ոչ մինչ այժմ թաքցրել եք: Փորձառությունը ձեզ ավելի ուժեղ կդարձնի:

Լուսին. Ձեզ կառավարում են ձեր երազանքները

Եթե առաջինն այս նկարում դուք նկատեցիք փոքրիկ լուսինն ու աստղերը, ապա դուք հավանաբար անգամ չեք պատկանում այս աշխարհին:  Դուք փերիների աշխարհի փայլող ուժն եք՝ զգայուն հոգով և էությամբ, որը չի պատկանում մեր Թագավորությանը: Դուք այն քչերից մեկն եք, ովքեր կապված են այս աշխարհի անտեսանելի ուժերի հետ: Ձեր երազանքներում մշտապես այցելում են փերիներն ու հրեշտակները և խորհուրդներ են տալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Թեստ. Ի՞նչը տեսաք առաջինը. Իմացեք՝ ինչով եք կյանքում առաջնորդվում և որն է ձեր էության մութ կողմերը
Արդյունավետ պիլինգ ընդդեմ մազերի թեփի․ Օգնում է արդեն 3 պրոցեդուրայից հետո
error: Content is protected !!