Թեստ․ Ո՞ր ազատ տեղում կնստեիք․ Պատասխանը կպատմի, թե ինչպիսին եք հարաբերություններում

Պատկերացրեք մի իրավիճակ։ Դուք մտնում եք սրճարան-բար և տեսնում եք ձեր առաջ 3 ազատ տեղ։ Ո՞ր աթոռին կնստեք դուք։ Ընտրելով, թե որտեղ եք ուզում նստել, մենք կպատմենք թե ինչպիսինն եք դուք հարաբերություններում։

Ձախ հատվածում գտնվող աթոռին

Եթե դուք ընտրել եք ձախ կողմում ազատ գտնվող աթոռը, դուք ռեալիստ եք։ Դուք ունեք շատ բարձր ինքնագնահատական և չեք թողնում բացասական մտքերին տեղ գտնել ձեր գլխում։ Դուք նաև վստահում եք ձեր ընտրյալին անգամ փակ աչքերով և թողնում եք նրան ազատ լինել, որի կարիքը նա շատ ունի և արժանի է դրան։ Դրա փոխարեն, դուք պահանջում եք ավելին ձեր զույգից։ Դուք ուզում եք, որպեսզի նա նույնպես մեծ ջանքեր գործադրի, ինչպես դուք եք անում։ Սակայն դուք գիտեք, որ ոչ բոլոր զգացմունքներն են մնում հետևողական։ Դուք ռեալիստ եք և գիտեք, որ սերը՝ հեքիաթ չէ։ Ընդունելով այն փաստը, որ հարաբերությունները ոչ միշտ են արևոտ և փայլուն, դուք ընդունում եք ձեր զույգի բոլոր թերությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք շատ ջանքեր եք գործադրում ձեր հարաբերություններում, երբեմն հիասթափվում եք, որ նրանք չգիտեն ձեր մտքերը։ Դուք հասկանում եք, որ բոլորը յուրովի են սիրում և բոլորը տարբեր են։ Ձեզ նաև դուր է գալիս պատմել ձեր ընկերներին ձեր ընտրյալի մասին և ծանոթացնել նրան ձեր հարազատ և մտերմիկ մարդկանց հետ։

Մեջտեղի աթոռին

Դուք գիտեք, ինչպես ձեզ վերահսկեք։ Երբ դուք սիրահարվում եք, ձեր միտքը, մարմինը և սիրտը կապված է միայն մի մարդու հետ։ Դուք ամբողջովին տրվում եք հարաբերություններին, անգամ եթե դա ձեզ դարձնում է խոցելի։ Դա նույնպես ցույց է տալիս, որ դուք ունեք մեծ վստահություն ձեր զույգի հանդեպ։ Ձեր ներքին հանգստությունը ձեզ ավելի զգայուն է դարձնում շրջապատող մարդկանց հանդեպ։ Դուք միշտ լինում եք ձեր զույգի հետ դժվարին պահերին և նրան աջակցում եք։ Չեք սիրում փախչել խնդիրներից։ Դուք նախընտրում եք խոսել խնդիրների մասին ձեր զույգի հետ և գալ ընդհանուր հայտարարի։ Որից հետո դուք երկուսով երջանիկ քայլում եք։ Դուք նաև չեք մոռանում մանրուքների մասին, որը նույնպես կարևոր է հարաբերություններում։

Աջ հատվածում գտնվող աթոռին

Դուք մի փոքր փակ մարդ եք։ Սկզբից դուք վախենում եք բացվել և կիսվել ձեր ընտրյալի մոտ, հնարավոր է որոշ ավելորդ գործոնների պատճառով։ Սակայն, երբ դուք բացվում եք, դուք մեծ ուժեր եք ներդնում հարաբերությունների մեջ։ Դուք պահանջում եք ձեր զույգից ազվնություն և «թափանցելիություն»,  դուք տանել չեք կարողանում սուտը։ Դուք կրքոտ սիրեկան եք։ Սկզբից վախենում եք խոստովանել ձեր բոլոր զգացմունքների մասին, վախենալով վնասվածք ստանալ։ Զգույշ լինելը երբեք վատ չէ, սակայն նաև զգույշ եղեք, որ չհեռվացնեք ձեր սիրելի մարդուն ձեզանից։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թեստ․ Ո՞ր ազատ տեղում կնստեիք․ Պատասխանը կպատմի, թե ինչպիսին եք հարաբերություններում
error: Content is protected !!