Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ կանանց դուր են գալիս տղամարդու կոնկրետ տեսակ: Հենց նմանատիպ՝ կանանց համար սիրելի տղամարդկանց կերպարները, մարմնավորում են հայտնի ֆիլմերի և սերիալների հերոսներին:
Մենք առաջարկում ենք Ձեզ մի փոքր խաղալ և ընտրել Ձեր նախընտրած տղամարդու կերպարը՝ առաջարկվող տարբերակներից:
Նշենք, որ չեք կարող ընտրել միանգամից երկուսին. փորձեք ընտրել նրան, ում ամենաշատն եք հավանում:
Իսկ, ամեն դեպքում, եթե չեք կարողացել ընտրություն կատարել, Ձեզ համար ևս հետաքրքիր բան կա պահված ներքևում:
Եվ այսպես, սկսեցինք.
Ռիչարդ Գիր՝ «Սիրունիկը» ֆիլմից
Անխոս, տղամարդու մեջԴուք գնահատում եք խելքն ու նվիրվածությունը: Տղամարդկային գեղեցկության մեջ Ձեզ համար դա ամենագլխավորն է: Հարաբերություններում Դուք կարևորում եք վստահությունը: Դուք պատկանում եք կանանց այն տեսակին, որոնք, սիրում են ամբողջ կյանքում:
Չկան կանանց ավելի հավատարիմ տեսակներ, քան նրանք, ովքեր նախընտրել են այս տարբերակը: Թեթև, անկեղծ լինելով՝ դուք միանգամից մարդկանց չեք վստահում: Ձեր վստահությունը պետք է վաստակեն: Ահա հենց այսպիսի կանայք, ինչպիսին Դուք եք ներշնչում են տղամարդկանց աշխատել մեծ փողեր:
2. Պավել Պրիլուչնիյ՝ «Մաժոր» ֆիլմից
Դուք սիրում եք ամբողջ հոգով և սրտով: Շատ լավ տանտիրուհի եք և մայր: Սակայն Ձեր տղամարդը, սովորելով այն ամենին, ինչ Դուք շարունակ տվել եք նրան, չի գնահատում Ձեր ջանքերը: Մինչդեռ, եթե Ձեզ նման կնոջը հանդիպի այնպիսի տղամարդ, ով կգնահատի Ձեր արժանիքները, միգուցե Դուք սարեր շուռ տաք:
Դուք հարաբերություններում գնահատում եք ռոմանտիկան: Երջանիկ կլինի այն տղամարդը, ով երբևէ կգնահատի Ձեզ:
3. Բուրակ Օզչիվիտ՝ թուրքական սերիալներից հայտնի հերոս
Դուք շատ խարիզմատիկ կին եք՝ ուժեղ բնավորությամբ: Բայց այդ բնավորությունը ցուցադրել սիրո մեջ՝ դուք չեք սիրում: Դուք ցանկանում եք լինել տղամարդու կողքին, ով Ձեզնից ուժեղ կլինի: Հարաբերություններում Ձեզ համար շատ կարևոր է, որ տղամարդը լինի պատասխանատվությունը կրողը:
Այս կերպարը ընտրած կանայք, ովքեր գրավում են ցանկացածին իրենց անկեղծ ու խորը հայացքով, ցանկանում են իրենց կողքին տեսնել համապատասխան տղամարդու:
Դեռ պատանեկան տարիքից նման կանայք հաճախ բռնկուն սիրով տարվում են հոգեպես առավել թույլ տղամարդկանցով և տանջվում ամբողջ կյանքում:
4. Վյաչեսլավ Տիխոնով՝ «Գարնան տասնյոթ ակնթարթ» խորհրդային սերիալից
Ամուսին-քարե պատ. ահա այն պաշտպանվածության զգացողությունը, որն ակնկալում եք հարաբերություններում: Սովորաբար հենց այդպես էլ լինում է: Դուք ընդունակ եք հասկանալ և ներել շատ բաներ, միայն ոչ դավաճանությունը: Դրանից հետո, եթե մինչև անգամ մնաք նրա կողքին, միևնույն է, երբեք չեք ների:
«Կարևորը ընտանիքում տիրող մթնոլորտն է».ահա հաճախ ասում են այն կանայք, ովքեր ընտրում են տղամարդու այս կերպարը: Եվ այդ մթնոլորտը այս կանանց ձեռքբերումն է: Նրանք հեշտությամբ կարող են հարթել սուր անկյունները, շատ կանացի են և բոլորովին կոնֆլիկտային չեն:
Եթե, այնուամենայնիվ, այս կերպարներից ոչ մեկին չընտրեցիք.
Դուք հարաբերություններում գնահատում եք անկեղծությունը, թեկուզ դառը, բայց միայն ճշմարտությունը: Դուք այն կանանցից եք, ովքեր կարող են տարիներով ապրել ոչ սիրելի մարդու հետ:
Ցանկանում եք զարգանալ ինքներդ, որպեսզի զուգընկերը ևս զարգանա: Սիրում եք հետաքրքիր, լավ հագնվել սիրող տղամարդկանց, ովքեր արժանապատվորեն են վերաբերվում կանանց:
Հաճախ Դուք ընդունակ եք դիմելու չմտածված և տարօրինակ արաքների, որոնք վերջում Ձեր օգտին են շրջվում: Դուք բնույթով մի փոքր ավելի շատ կախարդուհի եք, քան մնացած կանայք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն