Նպատակներն ու երազանքները, թերևս, մեզ առաջ մղող ամենաէական և որոշիչ խթանիչ են: Դրանք են լիցքավորում դեպի հաջողության բարձրակետին հասնելու դժվարագույն ուղին: Հոգու խորքում պահված նվիրական երազանք, ցանկություն, նպատակ կարող է իրականանալ ներքին էներգետիկ դաշտի տրամադրվածության շնորհիվ:
Առաջարկում ենք ընտրել տրված քարտերից մեկը և տեսնել, թե երբ կիրականանա ձեր հոգու թաքստոցում պահված երազանքներն ու ցանկությունները:
1. Անհամբեր ու անհանգիստ բնույթի պատճառով հաճախ եք հուսահատվում՝ հետին պլան մղելով ձեր բաղձանքները, բայց իզուր: Անհրաժեշտ է մի փոքր համբերություն և հավատ, ու ձեր երազանքները կիրականանան:
2. Շուտով հիասքանչ իրադարձություններ կկատարվեն ձեր կյանքում, ուստի հեռացրեք ձեզանից անհաջողության կանխակալ զգացողությունը:
3. Ձեր հնարավորությունների և ցանկությունների սահմանները հստակեցնելու ժամանակն է, երբ պետք է թողնեք ձեզ տանջող մտքերը և լավագույնի տրամադրվածությամբ գործեք:
4.Բարությամբ ու դրականի տրամադրվածությամբ մոտալուտ ապագայում կհաջողվի էական, շոշափելի արդյունք գրանցել: Բավականին մոտ է ձեր հաջողությունը, այնպես որ եղեք պոզիտիվ ու ձեռնարկող: