Ընտրե՛ք ձեր հավանած կախազարդը և իմացե՛ք, թե ինչպիսի անհատականություն եք դուք

Հայտնի է, որ կանայք յուրահատուկ թուլություն ունեն գեղեցիկ զարդարանքների հանդեպ: Ստորև մի անչափ հետաքրքիր փորձություն է ներկայացվում, որի արդյունքում գուցե բացահայտեք ինքներդ ձեզ: Պատրա՞ստ եք ընկղմվելու զարդարանքների հետաքրքիր աշխարհի մեջ:

  1. Ձեր չափազանց կանացի լինելու հանգամանքը ակնառու է: Սիրում եք նաև նրբաճաշակ զարդարանքներ ու սանրվածք ունենալ: Առաջնային դիրքում պահելով արտաքին խնամվածությունը, ինչ-որ չափով ստորադասում եք ընտանեկան հարաբերությունները, երեխաներին: Կատարյալ կլինի, եթե ամեն դեպքում երկու շառավիղներն էլ բալանսավորվեն և բերվեն հավասարակշռության դիրքի:
  2. Ներքին հասունության կարևոր հատկանիշի հետ զուգահեռ ձեր մեջ հրաշալիորեն ներդաշնակված են զգացական և մտածական դաշտերը: Դուք փորձում եք կարգավորել խնդիրներն այնպես, որ չտրվեք ո՛չ զգացական, ո՛չ մտածական միակողմանի լուծումներին. հարցերը լուծում եք՝ ներդաշնակելով երկուսն էլ:
  3. Մինիմալիզմի կողմնակիցն եք. ամեն հարցում սիրում եք հստակություն: Կարճ եք կապում՝ պահպանելով հավասարակշռություն և ստաբիլություն:
  4. Կարծես հեքիաթից դուրս եկած հրաշագործ փերի լինեք, ով փորձում է շրջապատին, հատկապես փոքրիկներին ուրախացնել իր ձեռքի աշխատանքներով: Դրանք կարող են լինել հետաքրքիր ասեղնագործություններ, կամ այլ կրեատիվ լուծումներ, որոնք օրիգինալ են իրենց տեսակի մեջ:
  5. Դուք ունեք երկաթյա նյարդեր ու պողպատե բնավորություն: Անկոտրում եք, պահանջկոտ, սրամիտ եք ցանկացած իրավիճակում:
  6. Պայծառության, փայլի ու շքեղության սիրահար ու փոպադրիչ եք. ամենուր ձեր հետ շրջում է շքեղությունն ու լավ տրամադրությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ընտրե՛ք ձեր հավանած կախազարդը և իմացե՛ք, թե ինչպիսի անհատականություն եք դուք
error: Content is protected !!