Այս օպտիկական խաբկանքի պատճառով, ամբողջ աշխարհը խառնվել է իրար․ Ի՞նչ գույնի են մարզակոշիկները

Երևի թե դուք հիշում եք անցած տարի համացանցում մեծ աղմուկ բարձրացրած զգեստը, որն ապշեցրել էր ամբողջ աշխարհին։ Մարդիկ փորձում էին հասկանալ թե ի՞նչ գույնի է այդ զգեստը։ Մի մասը տեսնում էր կապույտ և սև գույները, ոմանք էլ սպիտակ և ոսկեգույն։ Պարզվեց, որ դա սովորական օպտիկական խաբկանք է։

Այսօր համացանցը ողողված է մի նոր վիճաբանությամբ։ Այս անգամ մարդիկ փորձում են հասկանալ այս սպորտային կոշիկների գույնը։

Նիկոլ անունով աղջիկը ուղարկել էր Facebook-ի միջոցով այս նկարը իր ընկերուհուն։ Նկարը դիտելուց հետո նրա ընկերուհին կիսվել էր համացանցում, տալով մի հարց։

«Աղջիկներ, իմ ընկերուհին հենց նոր է ուղարկել այս նկարը ինձ։ Նա հարցնում է, թե ի՞նչ գույնի է այս սպորտային կոշիկը։ Ինձ թվում է, որ այն վարդագույն և սպիտակ է, սակայն նա պնդում է, որ նկարում կոշիկը երևում է կապույտ և մոխրագույն

Իսկ դուք ի՞նչ եք տեսնում։ Խնդրում եմ ասեք, որ դրանք վարդագույն և սպիտակ են»։

Նիկոլի ընկերները նույնպես չկարողացան միաձայն տալ այդ հարցի պատասխանը։ Սակայն ըստ բրիտանական Metro առցանց հրատարակչության, մարդկանց 89%-ը համարում է, որ սպորտային կոշիկները մոխրագույն և փիրուզագույն են։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Այս օպտիկական խաբկանքի պատճառով, ամբողջ աշխարհը խառնվել է իրար․ Ի՞նչ գույնի են մարզակոշիկները
Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը` այնքան համեղ է քիչ է մնում ամեն օր պատրաստեմ
error: Content is protected !!