3 նշաններ, որ հատկապես այդ կարտոֆիլը ՉԻ կարելի ուտել, քանի որ այն շատ վտանգավոր է և առաջացնում է թունավորում

Երկար պահված կարտոֆիլում կարող է մեծանալ թունավոր նյութերի՝ սոլանինի մակարդակը:

Այս դեպքում դուք պարզապես կարող եք թունավորվել սիրելի բանջարեղենից:

Երբ կարտոֆիլը սկսում թոշնել, նշանակում է այն պետք է դեն նետեք: Երբ այն ծլում է, պետք է կտրել ծիլերը և շատ արագ օգտագործել այն:

Արևի տակ մնալուց սկսում է կանաչել կարտոֆիլը: Կանաչած հատվածները պարտադիր պետք է հեռացնել օգտագործելիս:

Նշաններ, որոնք ձեզ ցույց կտան, որ այդ կարտոֆիլը չպետք է օգտագործեք

  • Երբ կարտոֆիլը թոշնած է

Երբ կարտոֆիլը երկար է մնում խոհանոցում, այն սկսում է թոշներ և չորանալ՝ դառնալով կննճռոտ և փափուկ: դա նշանակում է, որ այդ կարտոֆիլը չպետք է օգտագործեք, քանի որ սոլանինի մակարդակը բարձրանում է, պտղարմատը ավելի թունավոր է դառնում:

  • Երբ կարտոֆիլը ծլած է

Եթե կարտոֆիլը երկու օր չօգտագործեք, այն  սկսում է ծլել, որի բաղադրության մեջ կա երկու թունավոր նյութեր՝ սոլանին և հակոնին:

ՀԻՇԵՔ. Օրգանիկ կարտոֆիլը ավելի արագ է ծլում, քան քիմիկատներով ստացվածը:

Ծլած կարտոֆիլները լինում են երկու տիպի՝ չոր և փափուկ: Առաջինը դեռ կարող եք օգտագործել՝ ծիլերը կտրելուց հետո, իսկ երկրորդը ավելի լավ է դեն նետեք:

  • Երբ կարտոֆիլի վրա կան կանաչ հատվածներ

Որքան շատ է մնում կարտոֆիլը արևի ճառագայթների տակ, այնքան ավելի շատ է արտադրվում նրա մեջ սոլանինը, որի մեծ քանակությունը համարվում է թույն՝ օրգանիզմի համար:

Կանաչած հատվածով կարտոֆիլը պարտադիր չէ ամբողջովին դեն նետել. բավական է միայն առանձնացնել այդ հատվածը:

Եթե  թունավորվել եք կարտոֆիլից.

Կարտոֆիլից թունավորումը առաջին հերթին ազդում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Առաջին ախտանշանները դուք կզգաք ուտելուց  8-10 ժամ հետո: Եթե կարտոֆիլում թույնի կուտակման մակարդակը շատ բարձր է, ապա տուժում է նաև կենտրոնական նյարդային համակարգը:

Ահա կարտոֆիլից թունավորված լինելու մի քանի ախտանշաններ

  • փսխում
  • փորացավ
  • լուծ
  • դողէրոցք
  • զառանցական վիճակ
  • լայնացած բիբեր
  • հալյուցինացիա
  • գլխացավ
  • զգայունության կորուստ
  • մարմնի ցածր ջերմաստիճան (հիպոթերմիա)
  • կաթված
  • շոկ
  • դանդաղ զարկերակ
  • դանդաղ շնչառություն
  • խնդիրներ տեսողության հետ

Ուշադիր եղեք կարտոֆիլ գնելիս: Աշխատեք այն երկար չպահել: Եթե գնել եք կարտոֆիլ երկար պահպանելու համար, ապա հետևեք նրա վիճակին, որպեսզի չթունավորվեք:

Оцените статью
3 նշաններ, որ հատկապես այդ կարտոֆիլը ՉԻ կարելի ուտել, քանի որ այն շատ վտանգավոր է և առաջացնում է թունավորում
«Նիկոլ Փաշինյան, գործդ արա՛. էս աղբը մաքրելու գործընթացում, ցախավելը ձեռքիս, կողքիդ եմ». Սուրեն Սարգսյան
error: Content is protected !!