10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք

Եթե տառապում եք մշտական թուլության զգացողությունից և վատ տրամարդություն ունեք, ապա հավանական է, որ նման ինքնազգացողությունը վահանաձև գեղձի խանգարման հետևանք է:

Մեր օրգանիզմը շատ փխրուն համակարգ է և օրգաններից  որևէ մեկի խնդիրների առաջացումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից են հորմոնները, որոնք կարևոր ազդեցություն ունեն տրամադրության և մարդու ֆիզիկական վիճակի վրա:

Ինչ է իրենից ներկայացնում վահանաձև գեղձը և ինչպես է այն գործում, կպարզենք այս նյութի միջոցով:

Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար: Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:

Վահանաձև գեղձի հորմոնների քիչ արտադրությունը կոչվում է հիպոթիրեոզ: Հիպոթիրեոզի առաջացման պատճառը աուտոիմուն հիվանդություններն ու ճառագայթային ազդեցություններն են:

Վահանաձև գեղձի բորբոքումների պատճառը հաճախ դառնում են վարակները և  յոդի պակասությունը: Մարդու օրգանիզմը ինքնուրույն չի կարողանում յոդ արտադրել, իսկ յոդի պակասությունից խուսափելու համար պետք է յոդի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել:

Յոդ պարունակությամբ մթերքներից են` լորամիրգը, ելակը, ստիտակ լոբին, յոգուրտը և կարտոֆիլը: Ճիշտ սնուդի օգտագործումը նպաստում է վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը:

Ընկճախտը, սրտի անբավարարվածությունը, կոման կարող են դառնալ հիպոթիրեոզը չբուժելու հետևանք:

Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը, որից հետո համապատասխան բուժում է նշանակվում: Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է մեր մարմինը:

Ձեզ ենք ներկայացնում հիպոթիրեոզի ախտանշանները.

  • Թուլություն, քնկոտություն, հոգնածություն
  • Չոր մազեր և չոր ու գունատ մաշկ
  • Դեմքի վրա հայտնված այտուցներ
  • Խռպոտ ձայնը կոկորդի այտուցի հետևանք է
  • Ցրտին չդիմանալը
  • Հաճախակի փորկապություններ
  • Հիշողության կորուստ
  • Դաշտանի խանգարումներ
  • Ընկճախտ
  • Մկանային կծկումներ և ցավեր
  • Վերջույթների սառելը

Նշենք, որ ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, իսկ եթե փոփոխություն եք նկատում ձեր օրգանիզմում, ապա դիմեք մասնագետների օգնությանը, քանի որ առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք
Թեստ․ Ձեր ընտրած սեղանը կպատմի տվյալ պահին ձեր էմոցիոնալ վիճակի մասին
error: Content is protected !!