10 մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ մոռանալ հոգնածության մասին

Սովորաբար հոգնած ժամանակ մենք վազում ենք խոհանոց, որպեսզի սուրճ պատրաստենք: Չենք կարող ժխտել այն փաստը, որ կոֆեինը թարմացնող հատկություն ունի, սակայն նրա ազդեցությունը կարճատև է, իսկ հետո հոգնածությունը ավելի նկատելի է դառնում:

Ձե8 ուշադրությանն ենք ներկայացնում 10 մթերքներ, որոնք էներգիայի աղբյուր են օրգանիզմի համար և բարձրացնում են տրամադրությունը:

Նուշ

Նուշի մեջ պարունակվող վիտամին Е-ն և մագնեզիումը նպաստում են էներգիայի կուտակմանը:

Սև շոկոլադ

Նրանում պարունակվող կոֆեինը նպաստում է մտավոր կարողությունների բարձրացմանը և ողջ օրվա ընթացքում էներգիայի աղբյուր է դառնում օրգանիզմի համար:

Նուռ

Նուռը մի շարք վիտամիններ է պարունակում, որոնցից են` А, В, С, Е, Р վիտամինները, կալիումը, մագնեզիումը և այլն: Այս միրգը ոչ միայն թարմացնող հատկություն ունի, այլև օգնում է օրգանիզմին պայքարել մի շարք վարակների դեմ:

Կարմիր տաքդեղ

Կծու համեմունքները, հատկապես կարմիր տաքդեղը, նպաստում են նյութափոխանակության բարելավմանը, ինչի շնորհիվ օրգանիզմը էներգիա է ստանում:

Հունական յոգուրտ

Այս մթերքի մեջ պարունակվող պրոտեինները ձեզ թարմություն կհաղորդեն:

Ադիբուդի

Ադիբուդին հատակապես էներգիայի աղբյուր է երեխաների համար:

Սպանախ

Պատահական չէ, որ նավաստի Պապայը, ուժեղանալու համար, սպանախ էր ուտում: Նրանում շատ երկաթ է պարունակվում, որի շնորհիվ օրգանիզմը թարմանում և էներգիայով է լցվում:

Հացահատիկային մթերքներ

Հացը նույնպես օրգանիզմի թարմության ու էներգիայի ապահովման աղբյուր է:

Հաղարջ

Այս հատապտուղների մեջ պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են գլխուղեղի աշխատանքին:

Ցորենի սերմեր

Ցորենի սերմերի մեջ շատ վիտամիններ ու հանքանյութեր են պարունակվում: Այն համարվում է ուժեղ էներգիայի աղբյուր և նպաստում է գլխուղեղի գործընթացի  բարելավմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
10 մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ մոռանալ հոգնածության մասին
Թումոն 50 համակարգիչ է նվիրում ԿԳՄՍ նախարարությանը՝ դպրոցներին բաշխելու համար
error: Content is protected !!