10 բնական հակաբիոտիկներ գրիպի և մրսածության դեմ պայքարելու համար

Հակաբիոտիկ հունարենից թարգմանաբար նշանակում է «կյանքին դեմ»: Հակաբիոտիկ միջոցները պայքարում են հիվանդությունների դեմ, սակայն մեր օրգանիզմը այդ ամենի պատճառով կորցնում է դիմադրողականությունը և խանգարվում է վերջինիս միկրոֆլորան:

Այս ամենից խուսափելու համար կարելի է օգտագործել բնական միջոցներ, որոնք մեր տատիկների սիրելի դեղամիջոցներն էին: Ձեզ ենք ներկայացնում այն մթերքները, որոնք բնական հակաբիոտիկ միջոցներ են:

Սխտոր

Սխտորը հիանալի հակաբիոտիկ միջոց է և կարողանում է պայքարել ստաֆիլոկոկի և ստրեպտոկոկ անունով հայտնի բակտերիաների դեմ: Հետազոտությունները պարզել են, որ ամենօրյա սխտորի օգտագործումը պայքարում է շաքարախտի, արյան բարձր ճնշման, ալերգիայի, ատամի ցավի և սրտի հիվանդությունների դեմ:

Ծովաբողկ

Ծովաբողկը պայքարում է տարբեր տեսակի վարակների դեմ և բարձրցնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Այն օգնում է բուժել կոկորդի և վերին շնչուղիների հիվանդությունները:

Վիտամին С պարունակող մթերքները

Այս վիտամինը մեծ նշանակություն ունի օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար: Վիտամին С-ի հարուստ աղբյուր են` կիտրոնը, նարինջը, ելակը, լոլիկը, սոխը, ձմերուկը, տաքդեղը, կաղամբը և այլն:

Մեղր

Մեղրը բնական հակասեպտիկ միջոց է: Այն ունի հակաբիոտիկ, հակասնկային և այլ հատկություններ:

Դարչին

Դարչինը կանխում է մի շարք բակտերիաների և սնկերի առաջացումը:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը մեծ կիրառում ունի մրսածության և գրիպի ժամանակ: Այն օգտագործում են ստամոքսի խանգարման ժամանակ և ունի հակաքաղցկեղային նշանակություն:

Նվենի

Նվենին կարելի է օգտագործել որպես տեղային հակաբիոտի միջոց: Մաշկին քսելու դեպքում ոչնչացնում է բակտերիաները:

Էխինացեա

Այս բույսը նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, ցավազրկող հատկություն ունի և պայքարում է վարակների դեմ:

Խնձորի քացախ

Խնձորի քացախը պայքարում է վարակների, սնկերի և բակտերիաների դեմ:

Դափնու տերև

Դափնու տերևների օգտագործումը նպաստում է մանրէների, բակտերիաների և սնկերի ոչնչացմանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

10 բնական հակաբիոտիկներ գրիպի և մրսածության դեմ պայքարելու համար
error: Content is protected !!