Ֆեյխոայի զարմանալի օգտակար ու բուժական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Ֆեյխոան մեզ է հասել  Հյուսիսային Ամերիկայից: Եվրոպայում այն հայտնվել է XIX դարի վերջում:  Այժմ այդ մշտականաչ բույսը  աճեցնում են Կովկասի մերձարևադարձային հատվածում, Ռուսաստանի հյուսիսում, Ղրիմում և Ադրբեջանում:

Մեզ մոտ հատապտղի սեզոնը  սկսվում է սեպտեմբեր վերջից  և ավարտվում  հունվարին:  Սակայն ամենահամեղ և էժան ֆեյխոան նոյեմբերին է:

Ֆեյխոայի պտուղը լայնորեն կիրառվում է ոչ միայն  խոհանոցում, այլև  կոսմետոլոգիայում և անգամ որպես դեղամիջոց՝ շնորհիվ իր օգտակար հատկությունների:   Բանը նրանում է, որ հատապտուղը բուսականության մեջ աշխարհում միակն է, որ յոդի պարունակությամբ գերազանցում է ծովամթերքներին:  Բացի այդ, յոդը գտնվում է ֆեյխոայում ջրում լուծված վիճակում , որի շնորհիվ այն գերազանց կերպով յուրացվում է օրգանիզմի կողմից:

Այս հատապտուղները նշանակում են վահանաձև գեղձի խանգարում ունեցող և մեծ մտավոր ծանրաբեռնվածության մարդկանց: Այս հատապտուղն օգնում է նաև գաստրիտի, աթերոսկլերոզի, ավիտամինոզի, հիպովիտամինոզի, հոդաբորբի, պիելոնեֆրիտի, բազեդովյան հիվանդության ժամանակ:

Հատկանշական է այն, որ ոչ միայն հատապտուղն է օգտագործվում սննդում, այլև նրա կեղևը, որը շատ դեպքերում նաև օգտակար է:

Առաջարկում ենք ձեզ պատրաստել ֆեյխոայով հում մուրաբա, քանի որ այն  ամենահուսալի միջոցն է պահպանելու այդ հատապտուղների արժեքն ու օգտակար հատկությունները:

Բաղադրիչներ

  • 1 կգ ֆեյխոա
  • 1 կգ շաքարավազ

Պատրաստումը և օգտագործումը

Լվացեք հատապտուղը և կտրեք պոչերը: Անցկացրեք այն մսաղացով կեղևի հետ և խառնեք շաքարավազի հետ:  դրանից հետո լցրեք ստերիլ տարաներում:

Մուրաբան այսկերպ կարող եք պահել սառնարանում գրեթե երկու ամիս:

Եթե դուք վահանագեղձի հետ խնդիրներ ունեք, ապա ընդունեք այս մուրաբան մեկական գդալից՝  առավոտյան և երեկոյան: Այնուհետև ընդմիջում արեք և 10 օրից կրկնեք:

Եթե անգամ վահանագեղձի հետ խնդիրներ չունեք, այն հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, որն օգնում է ամրացնել իմունիտետը  և  հարստացնում օրգանիզմը օգտակար նյութերով:

Оцените статью
Ֆեյխոայի զարմանալի օգտակար ու բուժական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
Քրոջ սպանության մեջ մեղադրվողը դատարանի դահլիճի ապակյա խցիկից փորձել է փախուստի դիմել
error: Content is protected !!