Քսեք այս սկրաբը ձեր դեմքին և ընդամենը 7 օրից դուք կունենաք փափուկ, փայլող և գեղեցիկ մաշկ

Այսօր մենք կկիսվենք  ձեզ հետ մի կիտրոնի հրաշալի սպիտակացնող սկրաբով, որի օգտագործումը շատ հեշտ է։ Այն կդարձնի ձեր մաշկը փափուկ, գեղեցիկ և շողացող՝ ընդամենը 7 օրում։ Այս դեմքի սկրաբը հանգստացնում է մաշկը և այդ ամենը միմիայն բնական ճանապարհով։

Բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են՝

  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
  • 1 ճաշի գդալ աղ,
  • 1 ճաշի գդալ մեղր։

Պատրաստումը՝

  • Ավելացրեք բոլոր նշված բաղադրիչները ամանի մեջ և լավ խառնեք։
  • Մաշկը մաքրող կիտրոնի սկրաբը պատրաստ է օգտագործմանը։
  • Այժմ զգուշորեն քսեք այն դեմքին մոտ 5 րոպե, իսկ հետո լվացեք սառը ջրով և չորացրք փափուկ սրբիչով։

Եթե ձեր մաշկը շատ զգայուն է, ապա սկզբից փորձարկեք այն ձեռքին, հետո նոր դեմքին։ Կիտրոնի հյութը պարունակում է վիտամին  С և կիտրոնաթթու, որը օգնում է հեռացնել մուգ հետքերը։ Այն նաև պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ծերության դեմ պայքարելուն և վերացնում են բոլոր կնճիռները։ Կիտրոնը գործում է որպես սպիտակացնող միջոց։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Оцените статью
Քսեք այս սկրաբը ձեր դեմքին և ընդամենը 7 օրից դուք կունենաք փափուկ, փայլող և գեղեցիկ մաշկ
էս ինչե՜ր ու ԻՆՉՔԱ՛Ն են կորցրել սրանք, որ էսպես «հերարձակ» չոլերն ընկած զառանցում են ու զառանցում. Լիզա Ճաղարյան
error: Content is protected !!