Վանգայի առաջարկած դեղամիջոցը հազի դեմ

Պայծառատես Վանգայի առաջարկած դեղամիջոցի բաղադրատոմսը հազի դեմ


Հազի դեմ առաջարկվող զանազան միջոցներ կան ժողովրդական բժշկության կողմից: Այսօր ձեզ ենք ցանկանում ներկայացնել մի բաղադրատոմս, որն առաջարկել է պայծառատես Վանգան: Ինչպես ծանոթանում ենք, այս դեղամիջոցը կարող են օգտագործել ինչպես երեխաների, այնպես էլ հղիների դեպքում:

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն չափազանց հասարակ բաղադրիչներ: Հարկավոր է վերցնել խնձոր, կարտոֆիլ և սոխ: Այս մթերքները լավ լվանում ենք և բոլորը կեղևով լցնում կաթսայի մեջ, վրան ջուր լցնում այնքան, որ ծածկի մթերքները  և եփում: Պետք է եփել այնքան, մինչև հեղուկը երկու անգամ քչանա: Անջատում ենք կրակը և սպասում, որ սառչի: Այնուհետև քամում ենք հեղուկը և օգտագործում:

Օգտագործում ենք օրական երեք անգամ 50 գրամից, տաք վիճակում:

Այս դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում 3 օրվանից ոչ ավելի, այդ պատճառով կարիք չկա շատ քանակությամբ վերցնել բաղադրիչները:

 Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի և երբեք մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ անպայման  դիմեք մասնագետի, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վանգայի առաջարկած դեղամիջոցը հազի դեմ
error: Content is protected !!