Սպանախն իր օգտակար ու բուժիչ հատկությունների շնորհիվ շարունակում է մնալ բժիշկների ուշադրության կենտրոնում

Սպանախն արժեքավոր է իր վիտամինային հարուստ կազմով: նրա տերևներում կան C, B1, B2, ֆոլեինաթթու, պիրիդօքսին (B6), պանտոտենային թթու (B3), ռուտին (P), նիկոտինաթթու (PP), K, D, E,N վիտամիններ:

Ընդ որում վիտամին C-ն, որը սպանախի մեջ ավելի շատ է, քան հազարի ու թրթնջուկի մեջ, և կարոտինը շատ կայուն են, դրա համար չեն քայքայվում եփելիս:

Սպանախը հարուստ է երկաթով, նրա քլորոֆիլն իր քիմիական բաղադրությամբ նման է արյան հեմոգլոբինին: Այս բոլորը ֆոլեինաթթվի  բարձր պարունակության հետ զուգակցված, սպանախի կիրառությունը որոշակի են դարձրել որպես  բուժական-դիետիկ միջոց արյան մի շարք հիվանդությունների և թոքախտի դեմ:

Սպանախի ամենօրյա  օգտագործումն օգնում է  մարսողական օրգանների, սիրտ-անոթային համակարգի գործունեության կարգավորմանը, ոսկրերի կազմավորմանը:

Մանկական սննդի մեջ սպանախը խիստ անհրաժեշտ է, որովհետև D2 հակառախիտային վիտամիններով և հանքային աղերով: Սպանախի մեջ կան նաև այլ օգտակար նյութեր, սակայն նրա մեջ շատ կա թրթնջուկաթթու, որը հակացուցված է աղային փոխանակությունը խանգարված մարդկանց: Այդպիսի հիվանդություններ ունենալու դեպքում սննդակարգից պետք է հանել  սպանախը:

Այն օգտակար է շաքարախտով և արյան բարձր ճնշմամբ տառապող հիվանդներին: Սննդի մեջ օգտագործվում են մատղաշ բույսերի  խոշոր տերևները, որոնց ցողունները դեռ չեն առաջացել:

Ավելի լավ է սպանախն ուտել հում վիճակում,  որպես աղցան, չնայած նրանից կարելի է պատրաստել ապուրներ, պուդինգներ, կոտլետներ, պյուրե, հյութ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Սպանախն իր օգտակար ու բուժիչ հատկությունների շնորհիվ շարունակում է մնալ բժիշկների ուշադրության կենտրոնում
Այս տղան կողք-կողքի շարեց գույներով լցված 66 հազար պլաստիկ բաժակներ․ Արդյունքը տեսնելուց հետո դուք կկորցնեք խոսելու ունակությունը
error: Content is protected !!