Պարզ ու արդյունավետ միջոց նշիկաբորբն արագ բուժելու և կոկորդի ցավը մեղմելու համար

Նշիկաբորբը շատ տհաճ հիվանդություն է, որից ազատվելը բավականին դժվար է, ուստի հարկավոր է առաջին իսկ ախտանշանների հայտնվելու դեպքում անմիջապես համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն ազատվել այդ հիվանդությունից:

Ձեզ ենք ներկայացնում մի արդյունավետ բաղադրատոմս, որի օգնությամբ կարելի է շատ արագ ազատվել այս խնդրից:

Դա անհավնական է թվում, սակայն քիմիոնն ու կոնյակը միասին հանդիսանում են նշիկաբորբի բուժման շատ արդյունավետ միջոց: Այս բաղադրատոմսը հնում շատ տարածված է եղել արևմուտքում և հանդիսացել է կոկորդի բորբոքումը բուժող արդյունավետ միջոց:

Պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 80 գրամ քիմիոն (тмин), ջուր և 1 թեյի գդալ կոնյակ:

Պատրաստման եղանակը.

Կես բաժակ (80 գր) քիմիոնի սերմերը սրճաղացով մանրացնել, ավելացնել 1 բաժակ ջուր (200 մլ), դնել կրակին և 15 րոպե եփել: Եփուկի վրայից հավաքել առաջացած թանձր ու մածուցիկ զանգվածը, որից հետո ավելացնել ¼ բաժակ ջուր (50 մլ) ու նորից դնել կրակին` մինչև այն սկսի եռալ: Վերցնել եփուկը կրակից և ավելացնել 1 թեյի գդալ կոնյակ:

Օգտագործման եղանակը.

Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել յուրաքանչյուր կես ժամը մեկ մեկական թեյի գդալ: Այս եփուկի շնորհիվ դրական փոփոխությունները նկատելի կլինեն ընդամենը 2 ժամ անց:

Ուժեղ ցավերի դեպքում կարելի է այս միջոցն ընդունել ավելի երկար ժամանակ: Այս բաղադրատոմսը շատ արդյունավետ է նաև մրսածության, տոնզիլիտի, ֆարինգիտի ու տրախեիտի դեպքում:

Աղբյուր

Оцените статью
Պարզ ու արդյունավետ միջոց նշիկաբորբն արագ բուժելու և կոկորդի ցավը մեղմելու համար
Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված և Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին
error: Content is protected !!