Պարզ միջոց, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգը

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմն  ամեն տեսակի  «քիմիայից» և բակտերիաններից: Բժիշկները նշում են, որ հավասարակշռված սննդակարգն  ամուր առողջության գրավականն է։

Ինչպես կազմել ճիշտ սննդակարգ.

Հարակավոր է սննդակարգի մեջ ներառել հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ: Այդ նյութերը  կազատեն օրգանիզմն ազատ ռադիկալներից: Գիտնականները նշում են, որ քաղցկեղածին հիվանդությունների զարգացման  առավել տարածված պատճառներից մեկը հանդիսանում է օրգանիզմում հակաօքսիդանտների պակասը:  Օրգանիզմում հակաօքսիդանտների ոչ բավարար քանակությունը, հաճախակի առաջացնում է աղիների, ստամոքսի և կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հիվանդություններ:

Այդ պատճառով ձեր սննդակարգից չպետք է բացակայի բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը, կարագը և ձուկը:  Նախընտրելի է   իշխան և սաղմոն, իսկ  կարմի մսի օգտագործման քանակությունը ցանկալի է կրճատել:

Կերակրատեսակների պատրաստման համար ցանկալի է օգտագործել ձիթապտղի յուղ, իսկ մարգարինի օգտագործումը չի խրախուսվում: Աշխատեք ձեր օրգանիզմը հարստացնել բջջանյութերով, որոնք մեծ քանակությամբ առկա են հատիկավոր ձավարեղենի մեջ և աշխատեք հնարավորինս շատ ջուր օգտագործել:

Եթե դուք ունեք թուլացած իմունիտետ, ապա խորհուրդ է տրվում հրաժարվել ակոհոլի օգտագործումից, քանի որ այն կրճատում է օրգաանիզմում ցինկ իմակարդակն ու նվազեցնում լիմֆոցիտների ակտիվությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել նաև օգտագործվող սուրճի քանակը, քանի որ այն բացասաբար է ազդում իմունային համկարգի վրա:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պարզ միջոց, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգը
error: Content is protected !!