Չիչխանի և նրա տերևների անհավանական բուժիչ ու օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Չիչխանը փշատազգիների ընտանիքին պատկանող 0,5-3,5մ բարձրության խոշոր, փշոտ թուփ է, երբեմն էլ ծառ: Ծաղկում է ապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ թփի վրա մնալով մինչև գարուն:

Թարմ, հասուն, պտուղները պարունակում են ջուր, ճարպայուղ, A, C, B1, B2 B6, E վիտամիններ, ֆոլաթթու, խնձորաթթու, գինեթթու, շաքար, լինոլաթթվային, օլեինաթթվային և պալմիտինաթթվային գլիցերիդներ:

Սեերմերի մեջ պարունակվում է մինչև 12% յուղ, կարոտին, տոկոֆերոլ, տերևներում՝ մինչև 10%  դաբաղանյութեր, C վիտամին, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, քիմիական տարրերից՝ երկաթ, բոր, մանգան: Կեղևում հայտնաբերվել է սերոտոնին և ալկալոիդ:

Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում՝ նաև տերևները: Պտուղները հավաքում են ուշ աշնանը, երբ սառչում են ու դառնում հաճելի թթվահամ:

Տերևները հավաքում են ամբողջ սեզոնին, չորացնում հով տեղում՝ միջանցիկ քամու տակ:

Դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն գույնով, յուրահատուկ համով ու հոտավետ յուղով:

Չիչխանի բուժական հատկանիշները առավելապես գնահատվել և կիրառվել է Չինաստանում: Այն չափազանց օգտակար է նյութափոխանակության կարգավորման եւ արյան շրջանառության համար: Այն համարվում է նաև որպես հակալնդախտային միջոց: Բուժական նպատակներով օգտագործվում է թե՛ պտուղը, թե՛ յուղը և անգամ տերևները: Այն օգտակար է նաև հայմորիտի, մրսածության, գլխացավի, հոդացավերի, ստամոքսի խոցերի  ժամանակ:

Չիչխանի յուղն օգատագործվում է գինեկոլոգիական  նպատակներով՝ կոլիտի, արգանդի վզիկի էրոզիայի և այլ խնդիրների դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Չիչխանի և նրա տերևների անհավանական բուժիչ ու օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
Աղոթիր, պլանավորիր, արա այն ամենը, ինչ կարող ես, և թող, որ ամեն ինչ իր հունով գնա: ԱՍՏՎԱԾ քեզ հետ է:
error: Content is protected !!