Նուշը շատ կարևոր բաղադրիչ է, որը ոչ միայն համեղ է ու օգտակար, այլև օգնում է խնամել մաշկը: Մարդիկ դարեր շարունակ կիրառել են նուշը ծերացող ու վնասված մաշկը խնամելու ու վերականգնելու, ինչպես նաև դրան առողջ փայլ ու թարմություն հաղորդելու համար:
Նուշը հիանալի միջոց է մաշկի խորը շերտերը մաքրելու, մաշկը երիտասարդացնելու և գույնը բարելավելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նուշով ու մեղրով մի սկրաբի բաղադրատոմս, որը կօգնի բարելավել մաշկի վիճակը, կսնուցի ու կերիտասարդացնի մաշկը:
Բաղադրությունը.
- 2 թեյի գդալ կաթ,
- ½ գդալ մեղր,
- 2 ճաշի գդալ նուշ,
- ½ թեյի գդալ սիսեռից պատրաստված ալյուր:
Պատրաստման եղանակը.
Նուշը հարկավոր է կոտորակիչի միջոցով մանրացնել, այնուհետև ավելացնել կաթը սիսեռի ալյուրն ու մեղրը և լավ խառնել, մինչև ստացվի թանձր համասեռ զանգված:
Ստացված զանգվածը շրջանաձև շարժումներով զգուշորեն քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով: