Նշաններ, որոնք չի կարելի արհամարհել․ Թույլ, անգույն, շերտավորվող եղունգներ…

Եղունգների վիճակն ուղղակիորեն կապված է առողջական վիճակի հետ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ եղունգների հետ կապված խնդիրները կարող են հուշել առողջական խնդիրների առկայության մասին:

Չոր, թույլ եղունգներ: Սա կարող է պայմանավորված լինել այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են.

  • վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
  • անեմիա
  • սնկային վարակ:

Դիմեք մասնագետի, ստուգեք հորմոնների մակարդակը՝ վստահ լինելու համար, որ վահանաձև գեղձը նորմալ է աշխատում: Մի մոռացեք, որ այս խնդրի պատճառ կարող են լինել նաև անեմիան, սնկային վարակները:

Անգույն եղունգներ: Այս խնդրին կարող են հանգեցնել հետևյալ խնդիրները.

  • սնկային վարակներ
  • դիաբետ
  • լյարդի, երիկամների, սրտի, թոքերի խնդիրներ
  • լիմֆոստազ:

Առողջ եղունգները վարդագույն երանգ ունեն, հիմքի հատվածում՝ կիսաշրջանաձև, սպիտակ: Եղունգների գույնի փոփոխությունը կարող է վկայել մի շարք առողջական խնդիրների առկայության մասին, այդ թվում.

  • կանաչավուն եղունգներ՝ բակտերիալ վարակներ
  • կարմիր հետքեր եղունգների հիմքի հատվածում՝ սրտի հետ կապված խնդիրներ
  • կապույտ երանգ՝ արյան մեջ թթվածնի անբավարար քանակ
  • գունատ եղունգներ՝ վիտամինների անբավարար մակարդակ
  • սպիտակ եղունգներ՝ հեպատիտներ կամ անեմիա
  • մուգ գծեր եղունգներին՝ ծերացում կամ սրտային անբավարարություն:

Թույլ, շերտավորվող եղունգներ: Եթե եղունգները մշտապես խոնավ միջավայրում են, ժամանակի ընթացքում կարող են շերտավորվել, թուլանալ: Եղունգների թուլությունը կարող է վկայել նաև սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին. օրգանիզմին կարող են չբավարարել հետևյալ նյութերը.

  • ֆոլաթթու
  • վիտամին C
  • սպիտակուցներ:

Չափից հաստ եղունգներ: Այս դեպքում խնդիրը կարող է թոքերի հիվանդությունը լինել: Ուշադիր եղեք, եթե դրանք նաև անհարթ են դառնում:

Անհարթ եղունգներ: Սա հիմնականում վկայում է սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին: Ընտրեք առողջ սննդակարգ, անհրաժեշտության դեպքում հավելումներ ընդունեք:

Նյութի աղբյուրը՝ 168.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նշաններ, որոնք չի կարելի արհամարհել․ Թույլ, անգույն, շերտավորվող եղունգներ…
error: Content is protected !!