Նիհարեք ձմերուկի օգնությամբ. համեղ դիետա, որ կօգնի 5 օրում ազատվել ավելորդ կիլոգրամներից

Գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ, որոնցում հիմնական մթերքը ձմերուկն է։ Առաջարկվող դիետան նախատեսված է հինգ օրվա համար. այն օգնում է մաքրել օրգանիզմը, միաժամանակ՝ ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։ 5 օր անց հարկավոր է դադար տալ, ապա, ցանկության դեպքում, կարող եք կրկնել կուրսը։ Դիետայի ընթացքում հարկավոր է ամեն օր 8 բաժակ ջուր խմել։

Ամեն օր նաճաշը նույնն՝ է մի կտոր ձմերուկ և նախընտրած ըմպելիք՝ սուրճ, թեյ և այլն։ Ձմերուկը պետք է լինի 300-350 գրամ։

Առաջին օր

Ճաշ

• 100 գրամ տավարի խաշած միս

• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 50 գրամ պանիր

• մի կտոր տոստ։

Երկրորդ օր

Ճաշ

• մի կտոր տոստ

• 50 գրամ հավի և հնդկահավի խաշած կրծքամիս

• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 100 գրամ գրիլ արված ձուկ

• մի կտոր տոստ

• սեզոնային աղցան։

Երրորդ օր

Ճաշ

• 30 գրամ սպագետի՝ պանրով և լոլիկով

• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• լոլիկով, վարունգով, պղպեղով, հազարով, սոխով աղցան

• 50 գրամ պանիր

• մի կտոր ձմերուկ։

Չորրորդ օր

Ճաշ

• բանջարեղենային ապուր

• մի կտոր տոստ

• 50 գրամ խաշած հավի միս

• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 2 խաշած կարտոֆիլ՝ պարմեզանով

• սեզոնային աղցան

• մի կտոր ձմերուկ։

Հինգերորդ օր

Ճաշ

• 50 գրամ տավարի խաշած միս և սունկ

• մի կտոր տոստ

• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 50 գրամ պանիր

• 2 կտոր տոստ

• մի կտոր ձմերուկ։

Նյութի աղբյուրը՝ xohanoc.am

 

 

 

 

Оцените статью
Նիհարեք ձմերուկի օգնությամբ. համեղ դիետա, որ կօգնի 5 օրում ազատվել ավելորդ կիլոգրամներից
Թեստ․Ձեր ընտրած ծաղիկը կարող է բնութագրել ձեզ և ձեր կյանքի հետաքրքիր հատկությունները
error: Content is protected !!