Յուղոտ, չոր և նորմալ մաշկի համար նախատեսված լոլիկով այս դիմակները ընդամենը 15 րոպե հետո ձեր մաշկն անճանաչելի կդարձնեն

Լոլիկը լավացնում է դեմքի գույնը, թարմացնում է մաշկը, հարթեցնում կնճիռները:

Յուղոտ մաշկի համար նախատեսված դիմակ

  • Դեմքի մաքուր  մաշկին քսել քամած լոլիկի հյութ, թողնել չորանա: Այնուհետև դեմքին քսել 1 ձվի սպիտակուցի, լոլիկի շիլայի խառնուրդ, որ մնացել է հյութը քամելուց հետո: Դիմակը թողնել 10-15 րոպե: Լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:
  • Մաշկի խառը տեսակի դեպքում այտերին դրեք լոլիկի ոչ մեծ կտորներ: 15 րոպե անց հանեք և լվացեք փոքր-ինչ սառը ջրով:

Չոր մաշկի համար նախատեսված դիմակ

  • Հեռացրեք լոլիկի կճեպը և փափկաշերտը հանեք պատառաքաղով: Ավելացրեք 1 ճ/գ ցորենի ալյուր և 1 թ/գ կիտրոնի հյութ: Բոլորը խառնեք և քսեք դեմքին 15 րոպե: Այնուհետև լվացեք փոքր-ինչ սառը ջրով:
  • 1ճ/գ  թթվասերը խառն ծավալը քսել դեմքին: 15 րոպե անց լվանալ ել 1/2 լոլիկի փափկաշերտի հետ: Կրեմանման ծավալըքսեք դեմքին: 15 րոպե անց հանեք և լվացեք փոքր-ինչ սառը ջրով:

 Նորմալ մաշկի համար նախատեսված դիմակ

  • Վերցնել 1/2 քերած միջին չափի լոլիկ, ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 ճ/գ վարսակի ալյուր: Բոլորը շավ խառնել: 15 րոպե թողնել դեմքին, որից հետո լվանալ տաք ջրով:
  • Կճեպը հեռացնել և մանրացնել մեկ հասած լոլիկը, մի փոքր սպասել և հյութը քամել: Փափկաշերտին ավելացնել 2 ճ/գ սերուցք և դնել սառնարանէ 30 րոպե: Սառը բաղադրությունը 15 րոպե թողնել դեմքին: Լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Յուղոտ, չոր և նորմալ մաշկի համար նախատեսված լոլիկով այս դիմակները ընդամենը 15 րոպե հետո ձեր մաշկն անճանաչելի կդարձնեն
error: Content is protected !!