Մթերքներ, որոնք բնական եղանակով մաքրում են անոթները

Անոթների վիճակի վատացումը կենսական կարևոր օրգանների արյան շրջանառության խաթարման պատճառ է հանդիսանում: Աթերոսկլերոզը պաթոլոգիկ վիճակ է, որի ժամանակ անոթների պատերին աթերոսկլերոտիկ խցանումներ են լինում, որոնք դժվարացնում են արյան հոսքը և խաթարում անոթային պատի էլաստիկությունը: Աթերոսկլերոզի ամենատարածված հետևանքներից են սրտային հիվանդություններն ու սրտային անբավարարության ձևավորումը: Կանխարգելման ու բուժման համար պետք է քչացնել խոլեստերինի բարձր պարունակություն ունեցող մթերքները, սնվել թարմ բանջարեղենով ու մրգերով ու վարել առողջ ապրելակերպ: Ստորև ներկայացնում ենք այն մթերքների ցանկը, որոնք բնական ճանապարհով մաքրում են անոթները:

Սխտոր

Սխտորն արդեն վաղուց են օգտագործում տարատեսակ հիվանդությունների բուժման համար, ներառյալ՝ սրտի հիվանդություններն ու արյան բարձր ճնշումը: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սխտորը շատ լավ օգնում է արյունատար անոթների պատերին աթերոսկլերոտիկ խցանումների ձևավորումը կանխելու համար:

Խաղող

Ռեսվերատրոլ հակաօքսիդանտի բարձր պարունակության շնորհիվ խաղողը կարգավորում է օրգանիզմում ճարպային փոխանակությունը, քչացնում աթերոսկլերոտիկ խցանումների ու թրոմբների առաջացման հավանականությունը, կանխում սրտային հիվանդությունների զարգացումը:

Ձիթապտղի յուղ

Բժիշկների տարատեսակ հիվանդությունները հաստատել են ձիթայուղի օգտակար հատկությունները: Արդյունքում` դրա կանոնավոր գործածությունը նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի կուտակման հնարավորությունը:

Հապալաս

Շաբաթն ընդամենը 3 բաժակ հապալասի հյութն արդյունավետ կերպով հեռացնում է անոթային պատի ներքին մակերեսի խոլեստերինային կուտակումները: Հապալասը բարձրացնում է բջիջների` ճարպը կլանելու ունակությունը և թույլ չի տալիս այն կուտակել արյունատար անոթներում:

Պոմիդոր

Կորեացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ պոմիդորը մեծ քանակությամբ լիկոպեն է պարունակում, որը կանխում է անոթների պատերի կոշտացումները: Լիկոպենը հզոր հակաօքսիդանտ է, որն օժտված է հակաուռուցքային գործողությամբ ու դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Դրա կանոնավոր գործածությունը նվազեցնում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սպանախ

Սպանախը կալիումի և ֆոլաթթվի հարուստ աղբյուր է, ինչը կանխում է հիպերտոնիան, խոլեստերինի ձևավորումը ու պաշտպանում է սրտային անբավարարության զարգացումից: Բացի դրանից, այն նաև մեծ քանակությամբ լյուտեին է պարունակում:

Կիվի և սեխ

Կիվին ու սեխը հայտնի են հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, որոնք էֆեկտիվորեն իջեցնում են խոլեստերինի մակարդակը: Սեխի և կիվիի ամենօրյա, անգամ քիչ քանակությամբ գործածությունը շատ արագ կմաքրի անոթները:

Նուռ

Նուռը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը ու դանդաղեցնում է արյունատար անոթների պատերի կոշտացման գործընթացը:

Վարսակ

Վարսակը մեծ քանակությամբ լուծվող մանրաթել է պարունակում, որը խոչընդոտում է օրգանիզմում խոլեստերինի կուտակմանը: Օրական ընդամենը 1.5-2 բաժակ վարսակի շիլան ունակ է դրա պարունակությունն արյան մեջ իջեցնել 20%-ով:

Ընդհանուր առմամբ անոթները մաքրելու համար պետք չէ դիմել ծայրահեղ միջոցների ու առանձնահատուկ սննդակարգ պահպանել: Բավական է առողջ ապրելակերպ վարել ու օգտագործել վերոնշյալ մթերքները:

Աղբյուրը՝ 168.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մթերքներ, որոնք բնական եղանակով մաքրում են անոթները
error: Content is protected !!