Ձեր դեմքն ուղղակի անճանաչելի կդառնա այս 2 չտեսնված հզոր բաղադրիչների համադրությունից պատրաստված միջոցի շնորհիվ

Մաշկի խնամքի համար նախատեսված միջոցներից շատերը պարունակում են մեծ քանակությամբ քիմիկատներ, արհեստական ներկանյութեր, որոնք իրենց հերթին անդառնալի կերպով վնասում են մաշկը:

Այս դեպքում պետք է հիշել, որ, բարեբախտաբար ցանկացած մաշկի խնամքի համար նախատեսված միջոց կարելի է փոխարինել բնական միջոցներով:

Այս տնական բաղադրատոմսը կմաքրի ձեր դեմքի  մաշկը և կերիտասարդացնի այն: Այն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով, որի շնորհիվ արդյունավետորեն մաքրում է մաշկը:

Այն բաղկացած է 2 բաղադրիչներից՝ կերակրի սոդայից և կոկոսի յուղից: 2 բաղադրիչներն էլ հայտնի են իրենց զարմանալի առանձնահատկություններով և շատ հեշտ է այն ձեռք բերելը:

Շնորհիվ իրենց հզոր հակաբակտերիալ, հակասնկային, անտիստեպտիկ և հակաբորբոքային հատկությունների, սննդի սոդան անհավանակն օգտակար միջոց է մաշկի խնամքի համար: Այն կարող է բուժել բազմաթիվ մաշկային հիվանդություններ, պայքարել ակնեների և այլ խնդիրների դեմ:

Կոկոսի յուղը մաշկը դարձնում է հարթ և փափուկ: Այն կարելի է օգտագործել որպես լոսյոն դեմքի համար:  Այն օժտված է հակաբակտերիալ հատկություններով և կարող է հանգստացնել ձեր չոր մաշկը: Բացի այդ այն կարող եք օգտագործել սափրվելուց հետո որպես կրեմ:

Անհրաժեշտ բաղադրիչներ
2 թ/գ կոկոսի օրգանական յուղ(վաճառվում է ցանկացած դեղատանը)
1 թ/գ կերակրի սոդա

Պատրաստումը

Ամանի մեջ խառնեք կոկոսի յուղը և կերակրի սոդան, այնպես, որ ստանաք մածուկանման զանգված: Քսեք մածուկը դեմքին և զգուշորեն մերսեք՝ շրջանաձև շարժումներով:  Կոկոսի յուղը խորը ներծծվում է և խոնավացնում է մաշկը, այդ պատճառով կարիք չկա, որ օգտագործեք այլ խոնավացնող կրեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Ձեր դեմքն ուղղակի անճանաչելի կդառնա այս 2 չտեսնված հզոր բաղադրիչների համադրությունից պատրաստված միջոցի շնորհիվ
Տեսեք թե ինչպիսին է մայրական բնազդը
error: Content is protected !!