Ձավար, որը մեծ քանակով կոլագեն է պարունակում. այն հարկավոր է կնոջ օրգանիզմի երիտասարդացման համար

Սովորական ձավարը կարող է օգնել ձեզ վերականգնել կոլագենի անբավարար մակարդակը կնոջ օրգանիզմում և այն երիտասարդացնել մի քանի տարով։ Մաշկը, մազերն ու եղունգները կարող են ամրանալ, գեղեցիկ տեսք ունենալ։

Գարեձավարի օգտակար հատկությունները

Fithacker.ru-ն գրում է, որ գարեձավարը մի շարք սննդարար նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին լիարժեք գործելու համար։ Այն ամինաթթուներ է պարունակում, որոնք ակտիվորեն մասնակցում են կոլագենի սինթեզին։ Հենց կոլագենն է օգնում պահպանել մաշկի էլաստիկությունը՝ կանխարգելելով կնճիռների առաջացումը։

Գարեձավարը սննդակարգ ներառելու ևս մեկ կարևոր պատճառ. այն մեծ քանակով B, A, PP, E վիտամիններ է պարունակում։ Գարեձավարի պարբերական օգտագործումն օգնում է ոչ միայն պահպանել մաշկի առողջությունը, այլև ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այն բավական հագեցնող է, քիչ քանակով կալորիաներ է պարունակում, բավական շատ բջջանյութ, որը հարկավոր է աղիների նորմալ աշխատանքի համար։

Ինչպես եփել գարեձավարը. մի քանի գաղտնիք

Եփելուց առաջ ձավարը հարկավոր է լավ լվանալ։ Գարեձավարը լցրեք ջրի մեջ, լավ լվացեք, թափեք ջուրը։ Մի քանի անգամ թափեք ջուրը, լվացեք մաքուր ջրով, մինչև այն թափանցիկ դառնա։ Անմիջապես պատրաստելուց առաջ հարկավոր է կրկին լվանալ գարեձավարը։ 1 բաժակ գարեձավարի վրա հարկավոր է ավելացնել 1 լիտր ջուր և թողնել նվազագույնը 4 ժամ։ Խորհուրդ է տրվում գարեձավարը եփել մեծ տարայում, քանի որ պատրաստման ընթացքում այն չափերով մեծանում է մի քանի անգամ։

Գարեձավարի պատրաստման բաղադրատոմսեր

Առաջին բաղադրատոմս, հարկավոր է

  • 1 բաժակ գարեձավար
  • 5 բաժակ ջուր
  • 30 գրամ կարագ
  • աղ՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը։ Լվացած և թրջած գարեձավարին ջուր ավելացրեք, դրեք կրակի վրա։ Եռացրեք, 45 րոպե եփեք դանդաղ կրակի վրա։ Թափեք ջուրը, ավելացրեք կարագը, աղը։ 10 րոպե անց կարող եք ուտել։

Երկրորդ բաղադրատոմս, հարկավոր է

  • 1 բաժակ գարեձավար
  • 1 ճաշի գդալ կարագ
  • ջուր
  • աղ՝ ըստ ցանկության։

 Պատրաստման եղանակը։ Գարեձավարը լցրեք եռացող ջրի մեջ։ Եփեք 5 րոպե։ Ավելացրեք 3.5 բաժակ սառը ջուր, եռացրեք։ Ավելացրեք աղն ու կարագը։ 35 րոպե եփեք մարմանդ կրակին։ Գազօջախը տաքացրեք մինչև 80 աստիճան, գարեձավարը 1 ժամ դրեք գազօջախը։

Երրորդ բաղադրատոմս, հարկավոր է 

  • 1 բաժակ մաքուր գարեձավար
  • 1 լիտր ջուր
  • 2 լիտր կաթ։

Պատրաստման եղանակը։ Գարեձավարի վրա ջուր լցրեք, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան թափեք ջուրը, ավելացրեք կաթը։ Երբ կաթը եռա, տարան փակեք, գոլորշու վրա եփեք 3 ժամ։

Նյութի աղբյուրը՝ 168.am

Оцените статью
Ձավար, որը մեծ քանակով կոլագեն է պարունակում. այն հարկավոր է կնոջ օրգանիզմի երիտասարդացման համար
Կոկորդի ցավի դեմ, բնական հզոր միջոց․ Բազուկի օգտակարությունը անգինայի դեպքում
error: Content is protected !!