Կիտրոնի կեղևի քերուկով բաղադրատոմս, որը կօգնի ազատվել հոդացավերից

Կիտրոնն աշխարհի ամենաօգտակար բաղադրիչներից մեկն է, որը պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից: Այն հարուստ է մի շարք սննդարար նյութերով և պարունակում է պեկտիններ, բիոֆլավոնոիդներ, ֆոլաթթու, А, В1, В6, С վիտամիններ, կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և մանգան:

Կիտրոնը դրական ազդեցություն է ունենում լյարդի, ստամոքսի, աղիների, իմունային, նյարդային ու սրտանոթային համակարգերի վրա:

Պարբերաբար կիտրոն օգտագործելով՝ կարելի է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են մրսածությունը, բրոնխիտը, գրիպը, լարինգիտը, արթրիտը, բակտերիալ վարակները, երիկամների ու լեղապարկի քարերի կուտակումը և զարկերակային բարձր ճնշումը:

Վերջին հետազոտությունների համաձայն՝ կիտրոնը կանխարգելում է նույնիսկ քաղցկեղը, սակայն այն նաև կարող է օգտագործվել որպես ցավազրկող միջոց հոդացավերի դեպքում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի մեղմացնել հոդերի ցավը:

Բաղադրությունը.

2 կիտրոնի կեղևի քերուկ,

ձիթապտղի յուղ:

Պատրաստման եղանակը.

1.      Կիտրոնի կեղևի քերուկը լցնել տարրայի մեջ և այն ամբողջությամբ լցնել ձիթապտղի յուղով:

2.      Փակել տարրայի կափարիչը և թրմել 14 օր:

3.      Պատրաստի դեղամիջոցը քսել մաքուր մառլյայի կտորի վա և դնել ախտահարված հատվածին:

4.      Մառլյայի վրայից փաթաթել պոլիէթիլենային թաղանթ և տաք բրդյա կտոր:

5.      Այս կոմպրեսը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հոդացավը կանհետանա:

Աղբյուր

Оцените статью
Կիտրոնի կեղևի քերուկով բաղադրատոմս, որը կօգնի ազատվել հոդացավերից
Գյումրեցի Սաթենիկը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբե՞լ է. (Տեսանյութ)
error: Content is protected !!