Կիտրոնի կեղևը կօգնի ազատվել հոդացավից

Այն, որ կիտրոնը հրաշալի բուժիչ հատկություններ ունի, գաղտնիք չէ: Կիտրոնի օգտագործումը ցանկալի է նաև հյութի տարբերակով: Այն նպաստում է իմունային համակարգի  բարձրացմանը ու մեր օրգանիզմի առողջությանը:

Այն հարուստ է միներալներով, С, А, В1, В6 վիտամիններով, մագնեզիումով, ֆոլաթթվով, ֆոսֆորով, պեկտինով, կալիումով ու կալցիով…

Այս օգտակար նյութերը պաշտպանում են մեր օրգանիզմը տարբեր հիվանդություններից, ինչպես նաև շաքարախտից:

Հղի կանայք կիտրոնի հյութի օգնությամբ կարող են ազատվել առավոտյան սրտխառնոցից: Կիտրոնի կեղևը հականեխիչ հատկություն ունի և դարեր շարունակ օգտագործվել է տենդի ախտանիշների դեմ:

Սակայն քչերին է հայտնի, որ այն նաև օգնում է ազատվել հոդերի ցավից: Մենք ձեզ ենք ներկայացնոում կիտրոնի օգտագործման երկու օգտակար տարբերակ` հոդացավի դեմ:

Կիտրոնի կեղևը կարող եք դնել ցավացող հատվածի վրա ու կապել այն: Երկու ժամ հետո կարող եք արձակել փաթաթանը:

Մեկ այլ տարբերակի դեպքում պետք է վերցնել երկու կիտրոն, մաքրելք ու դնեք ապակե տարայի մեջ, իսկ վրան ձիթապտղի յուղ ավելացնեք: Այս զանգվածը պետք է թողնել, որ երկու շաբաթ թրմվի, իսկ հետո ստացված զանգվածը քսել կտորի վրա ու դնել ցավացող տեղին: Ոտքը պետք է ամբողջ գիշեր կապած թողնել, իսկ առավոտյան լվանալ տաք ջրով:

Եթե խնդիրը շատ լուրջ է, իսկ ցավերը չեն անցնում, ապա դիմեք մասնագետի օգնությանը:

Оцените статью
Կիտրոնի կեղևը կօգնի ազատվել հոդացավից
Կաղամբի տերևների բուժիչ հատկությունները․
error: Content is protected !!