Կանխեք լնդերի բորբոքումն ու արյունահոսությունը կալանխոե բուժիչ բույսի միջոցով, քանի դեռ չեն տուժել ատամները

Կալանխոե բույսի բուժական հատկությունների մասին բազմիցս խոսվել է : Շատերն արդեն տեղյակ են, որ այդ բույսը  տանն ունենալու դեպքում կարող են հարկ եղած դեպքում հանգիստ պգտագործել առողջական զանազան խնդիրների դեպքում՝ սկսած սովորական գրիպից, վերջացրած որպես քաղցկեղը կանխարգելող միջոց:

Սակայն այսօր ցանկանում ենք խոսել կալանխոե բույսի մեկ այլ բուժական հատկության  մասին, երբ այն օգտագործում են լնդերի բորբոքման և արյունահոսության՝ այդքան տարածված խնդրի դեպքում: Այս խնդիրը անհրաժեշտ է հնարավորինս շուտ կանխել, քանի որ այն հարվածի տակ է դնում ձեր ատամների առողջությունը:

Լնդերի բորբոքման  և արյունահոսության դեպքում.

Վերցնել կալանխոեի տերևներ և 1 շաբաթ պահել սառնարանում, այնուհետև տերևները լվանալ, չորացնել սենյակային ջերմաստիճանում, մանրացնել և քամել հյութը:

Քամված հյութը սառնարանում պահել 2 ժամ, որից հետո ավելացնել սպիրտ 1:10 հարաբերակցությամբ, այսինքն 1 բաժին սպիրտ, 10 բաժին հյութ: Օգտագործել ողողումների համար՝ ստացված թուրմից 1թ/գ լցնել 1 բաժակ գոլ ջրի մեջ և բերանը ողողել օրական մի քանի անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Կանխեք լնդերի բորբոքումն ու արյունահոսությունը կալանխոե բուժիչ բույսի միջոցով, քանի դեռ չեն տուժել ատամները
6 թաքնված ախտանշան, որ ձեր լյարդը ծանրաբեռնված է տոքսիներով
error: Content is protected !!