Ինչպես ընդամենը 4 օրում ազատվել մինչև 3 կգ ավելորդ քաշից

Ավելորդ քաշն ազդում է ոչ միայն մարդու արտաքինի, այլև առողջական վիճակի վրա, սակայն սննդաբանները ներկայացրել են մի հիանալի ըմպելիք, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ընդամենը 4 օրում ազատվել մինչև 3 կգ ավելորդ քաշից:

Սակայն նման արդյունքի հասնելու համար հարկ է հիշել, որ այս մեթոդով նիհարելու ընթացքում անհրաժեշտ է խուսափել կոնֆետներից, օրվա ընթացքում թեթև ուտեստներից, ճարպերից ու բարձր կալորիականությամբ մթերքից: Միևնույն ժամանակ հարկավոր է օգտագործել առողջարար սննդամթերք և ըմպել մի խառնուրդ, որը կօգնի մաքրել օրգանիզմն ու ազատվել ավելորդ ճարպաշերտերից:

Բաղադրությունը.

  • 2 լիտր ջուր,
  • 1 հատ վարունգ,
  • 1 հատ կիտրոն,
  • 1 ճաշի գդալ կաճապղպեղի փոշի,
  • 12 հատ անանուխի տերև:

Պատրաստման եղանակը.

2 լիտր ջուրը լցնել ապակյա տարրայի մեջ, կիտրոնը լվանալ և բաժանել 4 մասի, վարունգը կեղևազրկել ու կտրատել, այնուհետև ավելացնել դրանք ջրին:

Ստացված խառնուրդին ավելացնել անանուխն ու կոճապղպեղը, լավ խառնել, փակել տարրան և ամբողջ գիշեր թրմել սառնարանում:

Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել հաջորդ օրվա ընթացքում, իսկ երեկոյան պատրաստել նոր չափաբաժին: Այս ըմպելիքի հետ մեկտեղ պետք չէ որևէ այլ ըմպելիք օգտագործել: Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան 4 օր:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես ընդամենը 4 օրում ազատվել մինչև 3 կգ ավելորդ քաշից
error: Content is protected !!