Դարչնով և կոճապղպեղով հրաշալի դիետա․ Դուք կազատվեք 2 կգ-ից՝ 7 օրում

Բաղադրատոմսերը ներառում են ոչ միայն կոճապղպեղ և դարչին, սակայն դրանք համարվում են այս միջոցների 2 գլխավոր բաղադրիչները։

Բաղադրատոմս 1

Բաղադրիչներ՝

  • 500 մլ․ ջուր,
  • 500 մլ․ յոգուրտ,
  • 3 ճաշի գդալ սև թեյ,
  • 1 թեյի գդալ դարչին,
  • 1 թեյի գդալ կոճապղպեղ,
  • 1 թեյի գդալ մեղր,
  • 1 թեյի գդալ քրքումի փոշի։

Սկզբից եռացրեք ջուրը, այնուհետև ավելացրեք բոլոր մթերքները, բացի յոգուրտից։ Երբ ջուրը արդեն կսառի, խառնեք նաև յոգուրտը։ Ենթադրվում է, որ հրաշագործ ըմպելիքը կփոխարինի ճաշին կամ ընթրիքին։ Դրանից հետո դուք պետք է ոչինչ չուտեք և պետք է միայն ջուր խմեք։

Բաղադրատոմս 2

Բաղադրիչներ՝

  • 80 մլ․ ջուր,
  • 170 մլ․ կաթ,
  • 1 ճաշի գդալ կոճապղպեղ,
  • 1 թեյի գդալ դարչին,
  • 1 թեյի գդալ քրքումի փոշի։

Ավելացրեք քրքումի փոշին, կոճապղպեղը և դարչինը եռացող ջրի մեջ, այնուհետև ավելացրեք կաթ և խառնեք բոլորը, մինչև կդառնա միատարր զանգված և խմեք քնելուց առաջ։

Քրքումի փոշին արգելվում է օգտագործել հղիության, հեպատիտի առկայության կամ մարսողականության և երիկամների հետ կապված խնդիրների դեպքում։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Оцените статью
Դարչնով և կոճապղպեղով հրաշալի դիետա․ Դուք կազատվեք 2 կգ-ից՝ 7 օրում
Մոռացեք կիտրոնաջրի մասին․ Այս նոր միջոցը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ քաշից․ Ապշեցնող արդյունք
error: Content is protected !!