Ռոչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ ատամի ցավից կարելի է ազատվել լոռամրգի միջոցով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լոռամրգի հյութը թույլ չի տալիս կարիես առաջացնող բակտերիաներին կպչել ատամներին: Ինչպես գրում է med2.ru կայքը՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Caries Research պարբերականում:
Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել են, որ լոռամիրգն օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Օրինակ՝ այն բարելավում է սրտամկանի աշխատանքը և բարձրացնում է արյան մեջ «լավ» խոլեստերինի մակարդակը:
Բացի այդ, ամերիկացի վարակաբանները պարզել են, որ լոռամիրգը կարող է ոչնչացնել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաները, որոնք նպաստում են միզասեռական համակարգի բորբոքումների առաջացմանը: