Բժիշկները հաստատում են, որ ուտելուց հետո լողալը վնասակար է, իսկ ոմանց մոտ անգամ շատ վտանգավոր

Ես համոզված եմ (չվիճեք), որ ձեր ծնողները, բարեկամները գոնե մեկ անգամ ասել են ձեզ․

«Մի լողացեք ուտելուց հետո»։

Իսկ դուք երևի թե երբեք չեք հասկացել, թե ինչու, քանի որ միշտ ստացել եք այս պատասխանը՝ «որովհետև դա վնասակար է»։

Բժիշկ Պաուլո Կամիսը, Սան-Պաուլո հիվանդանոցի գլխավոր բժիշկը ասում է, որ ծնողները և բարեկամները ճիշտ են ասում։ Ուտելուց հետո լողալը կարող է բերել մարսողական ցիկլի խախտմանը։

Բժիշկը մանրամասնում է, որ իրականում պատճառը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է ուտելուց հետո, այլ ոչ թե ջուրը, ինչպես շատերն են մտածում։

Իսկ ինչու՞ չի կարելի լոգանք ընդունել՝ չէ՞ որ դա ֆիզիկական ծանրաբեռնվածություն չէ։

Պարզվում է՝ նույն բանը կարող է տեղի ունենալ լոգանք ընդունելու ժամանակ՝ ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով։

«Խնդիրը լոգանք ընդունելու մեջ չէ, այլ մաշկում արյան սուր ներհոսքը՝ տաք ջրի պատճառով»:

Արդյունքում տեղի է ունենում արյան հոսք դեպի ստամոքս (որում տեղի է ունենում ուտեստի մարսողությունը)․ ինչը դանդաղեցնում է մարսողությունը և բերում սննդի լճացման։

Լճացումը կարող է առաջացնել թթվածնի պակաս ուղեղում, սառը քրտինք, թուլություն, փսխում․ գլխացավ և ուշագնացություն։ Իսկ հազվադեպ՝ այդ իրավիճակում կարող է մարդ մահանալ։ Այդ մասին ասում է Կամիսը, նշելով, որ

«Սովորաբար դա տեղի է ունենում այն մարդկանց հետ, ում մոտ արդեն խանգարված է արյան շրջանառությունը կամ քայքայված է առողջությունը»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Բժիշկները հաստատում են, որ ուտելուց հետո լողալը վնասակար է, իսկ ոմանց մոտ անգամ շատ վտանգավոր
Շատ հետաքրքիր թեստ. ընտրի՛ր քո երկինքը և իմացի՛ր քո բնավորության թաքնված շերտերի մասին
error: Content is protected !!