Արդյունավետ բնական միջոց, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգն ու բարելավել ինքնազգացողությունը

Ձմռանն ընդառաջ շատերն են մտածում իմունային համակարգի ամրապնդման մասին, սակայն քչերը գիտեն, որ դրա համար թանկարժեք դեղամիջոցներ պետք չեն: Իրականում իմունային համակարգը կարելի է ամրապնդել նաև բնական միջոցների օգնությամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ արդյունավետ միջոցներից մեկը:


Այս խառնուրդի բաղադրության մեջ պարունակվող կոճապղպեղի և ծովաբողկի արմատներն օգնում են կարգավորել նյութափոխանակությունը և պաշտպանում են մրսածությունից ու վիրուսներից: Կոճապղպեղի արմատը նյութափոխանակությունը կարգավորող հիանալի միջոց է, մինչդեռ ծովաբողկը մաքրում է բորնխները կուտակված լորձից: Բացի այդ, այս դեղամիջոցը պարունակում է նաև մեղր ու կիտրոն, որոնք հարստացնում են օրգանիզմը մի շարք օգտակար վիտամիններով ու միկրոտարրերով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի ու ծովաբողկի խառնուրդն ամրապնդում է անոթները, օգնում է բուժել աթերոսկլերոզը և բարելավում է հիշողությունը: Բացի այդ, կոճապղպեղը նպաստում է մարսողության բարելավմանն ու նյութափոխանակության արագացմանը, ինչի շնորհիվ օգնում է բնական ճանապարհով ազատվել ավելորդ կիլոգրամներից ու ձեռք բերել գեղեցիկ և սլացիկ կազմվածք:

Բաղադրությունը.

  • 125 գրամ ծովաբողկի արմատ,
  • 50 գրամ կոճապղպեղի արմատ,
  • 3 հատ կիտրոն,
  • 3 ճաշի գդալ մեղր,
  • 2 ճաշի գդալ դարչին (փոշիացրած):

Պատրաստման եղանակը.

Առաջին հերթին հարկավոր է մաքրել ու կեղևազրկել ծովաբողկի և կոճապղպեղի արմատները: Այնուհետև կիտրոնները և արմատները կտրատել, լցնել կոտորակիչի մեջ և մանրացնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

Ստացված խառնուրդին ավելացնել մեղր ու դարչին, այնուհետև լավ խառնել և լցնել ապակյա տարրայի մեջ: Պատրաստի դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը.

Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ մեկական թեյի գդալ: Բուժման կուրսի տևողությունն է երեք շաբաթ:

Այս միջոցը կօգնի բարելավել առողջական վիճակը և կհագեցնի օրգանիզմը առողջարար նյութերով, որոնք հարկավոր են գլխուղեղի աշխատանքի համար: Բացի այդ, այս խառնուրդի օգնությամբ կարելի է կարգի բերել կազմվածքն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու և մեծ ջանքեր գործադրելու:

Աղբյուր

Оцените статью
Արդյունավետ բնական միջոց, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգն ու բարելավել ինքնազգացողությունը
Խմբակցության հերթական «պառակտումը». Լիլիթ Մակունցը հոլովակ է հրապարակել
error: Content is protected !!