Այս բաղադրատոմսը միշտ օգնում է այն ժամանակ, երբ սկսվում է աշունը և իր հետ բերում մրսածության արդյունքում առաջացող հիվանդությունների շարքը։ Առաջարկում ենք այն փորձել։ Համոզված ենք, այն կհայտնվի ձեր բաղադրատոմսերի գրքույկում։
Բաղադրիչներ՝
- 0,5 լիտր կաթ,
- 10 հատ սոխ,
- 6 հատ սխտոր,
- 1 ճաշի գդալ բնական մեղր։
Պատրաստման եղանակը՝
Սոխը մաքրեք ոչ այդքան մեծ խորանարդների։ Սխտորը մանրացրեք դանակով։ Խառնեք բոլոր բաղադրիչները կաթսայի մեջ և այն դրեք կրակի վրա։ Եփեք այնքան ժամանակ մինչև սոխը չփափկի։ Թողեք, որ մի փոքր սառի և ավելացրեք մեղր։ Թողեք այդպես 60 րոպե։ Խմել հարկավոր է 1 ճաշի գդալ, օրվա մեջ 3 անգամ, մինչև չանցնի կոկորդի ցավը։ Եղեք առողջ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում նախապես դիմեք բժշկի և որևէ պրոցեդուրա ընդունելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ: Հակառակ դեպքում դուք կարող եք վնասել ձեր առողջությունը: