Այս հիվանդության ակնհայտ նշաններից են…

Աշխարհում գնալով շատանում են սրտամկանի հիվանդությամբ մահացության դեպքերը: Ինֆարկտը անկանխատեսելի է, իսկ 20 % դեպքերում բացակայում են անգամ նախնական նշանները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նշաններ, որոնք զարգացող կաթվածի մասին են վկայում.

  1. Ճնշում կրծքավանդակի շրջանում

Երբեք մի անտեսեք կրծի շրջանում ունեցած ցավը կամ ճնշվածությունը: Այս նշանները խոսում են սրտի խնդիրների մասին և զգուշացնում են ձեզ, որ բուժման կարիք ունեք:

Եթե ցավը տարածվում է ձեռքերի, մեջքի, թիկունքի և ուսերի հատվածում, ապա անմիջապես շտապ օգնություն կանչեք:

  1. Շնչահեղձություն

Սիրտը և թոքերը հաջորդաբար են աշխատում, ուստի մի օրգանի խանգարումը դառնում է մյուսի խնդիրների առաջացման պատճառը: Զարկերակների նեղացումը վատացնում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով թոքերը քիչ արյուն են ստանում, իսկ դուք սկսում եք խեղդվել:

 

  1. Առանց պատճառի հոգնածություն

Եթե դուք արթնացել եք հոգնած և ուժ չունեք որևէ բան անելու, ապա այս ամենը ևս սրտամկանի ինֆարկտի նախանշան կարող է լինել:

  1. Գրիպի և մրսածության ախտանշաններ

Որքան էլ անհավանական կթվա, բայց ինֆարկտ տարած հիվանդներից շատերը պնդում են, որ գրիպի ախտանշաններ են ունեցել:

  1. Սառը քրտինք

Սառը քրտինքը ևս սրտամկանի ինֆարկտի ախտանիշ է, որը բավականին տարածված է: Այս ախտանիշը խոսում է այն մասին, որ ձեր սիրտը բավարար թթվածնով հագեցած արյուն չի ստանում, ինչից էլ խանգարվում է արյան շրջանառությունը:

  1. Տրամադրության կտրուկ անկումները

Թթվածնի քաղցի մասին է վկայում է այն, որ անհասկանալի վախի զգացում եք ունենում: Եթե ձեր տրամադրությունը կտրուկ փոփոխվում է,  հասնելով անհասկանալի խուճապի, ուրեմն ձեր օրգանիզմը զգուշացնում է մոտեցող ինֆարկտի մասին:

Եվ վերջում կցանկանայինք նշել, որ որևէ ախտանիշ չի կարելի անտեսել, քանի որ ժամանակին ձեռնարկված քայլերը ձեր կյանքի համար կարող են դառնալ կարևոր:

Նյութը հրապարակման պատրաստեց` Hayinfo.net

Оцените статью
Այս հիվանդության ակնհայտ նշաններից են…
Պատրաստեք այս խաչապուրին այնքան համեղ և ախորժելի է, որ բառերն ավելորդ են
error: Content is protected !!