Այս խորհուրդները կօգնեն վերջնականապես ազատվել այտուցներից

Այտուցվածությունը տհաճ խնդիր է, որը անհարմարության և ցավի պատճառ կարող է դառնալ: Բարեբախտաբար կան մեթոդներ, որոնք օգնում են պայքարել նման տհաճությունների դեմ:

Այտուցները օրգանիզմում կուտակված հեղուկի հետևանք են, սակայն այդ ամենը կապ չունի խմած հեղուկի քանակի հետ:

Ծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո թեթև այտուցվածությունը կանխատեսելի երևույթ է, սակայն նման երևույթի մշտական լինելը վկայում է առողջական լուրջ խնդիրների մասին:

Օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառը արյան մեջ նատրիումին բարձր պարունակությունն է, հորմոնային խախտումները, երիկամների և սրտի խնդիրների առկայությունը:

Նման դեպքերում հարկավոր է ոտքերը բարձր դնել և այդպես մնալ որոշ ժամանակ: Այտուցներից խուսափելու համար փոխեք ձեր կենսակերպը, մարզվեք, վազքով կամ յոգայով զբաղվեք, լողի գնացեք:

Այս ամենից բացի խուսափեք նատրիումի բարձր պարունակությամբ մթերքներից (պահածոներ, կիսաֆաբրիկատներ, ապխտած միս, թթու վարունգ): Սահմանափակեք աղի և քաղցր մթերքների օգտագործումը սննդակարգում, քանի որ այդ ամենի հետևանքով արյան մեջ մեծանում է նատրիումի պարունակությունը:

Օգտագործեք կալիում պարունակող սննդամթերք, որոնցից են ադամաթուզը, սպանախը և այլն:

Ձեր սննդակարգում ներառեք նաև այնպիսի մթերքներ, որոնք ունեն միզամուղ հատկություն, որի շնորհիվ կազատվեք օրգանիզմի ավելորդ հեղուկից:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս խորհուրդները կօգնեն վերջնականապես ազատվել այտուցներից
error: Content is protected !!