Այս ինը մթերքները նման են մարդու այն օրգաններին, որոնց համար օգտակար են

Պարզվում է՝  կան մթերքներ, որոնք արտաքին նմանություն ունեն այն օրգանների հետ, որոնց համար օգտակար են: Եվ այսպես.

Գազար- աչքեր

Եթե գազարը կտրատենք շրջանաձև, ապա կհամոզվենք, որ նման է աչքի: Եվ բոլորս էլ գիտենք, որ աչքի համար ամենաօգտակար սննդամթերքը գազարն է:

Ընկույզ- գլխուղեղ

Ընկույզի միջի պարունակությունը ձևով նման է մարդու գլխուղեղին: Զարմանալ չէ, որ օմեգա-3 պարունակող այս մթերքը, շատ օգտակար է գլխուղեղի համար:

Նեխուր- ոսկորներ

Պարզվում է, որ ոսկորնեը  23% նատրիում են պարունակում, այդ իսկ պատճառով ել նեխուրը օգտակար է ոսկորների համար:

Ավոկադո- արգանդ

Եթե ավոկադոն մեջտեղից կիսենք, ապա վերջինս կհիշեցի կնոջ արգանդ: Ավոկադոն ֆոլաթթվի բարձր պարունակություն ունի և շատ օգտակար է արգանդի համար:

Ծովային կատարիկներ

Հետազոտությունները պարզել են, որ ծովային կատարիկները շատ օգտակար են տղամարդու վերարտադրողական համակարգի համար:

Թուրինջ- կուրծք

Թուրինջում պարունակվող թթուները կանխում են կրծքագեղձի քաղցկեղը:

Լոլիկ- սիրտ

Լոլիկը նմանություն ունի սրտի ձևի հետ: Ապացուցված է, որ նրանք ովքեր շատ են օգտագործում այս բանջարեղենը, ավելի քիչ են բողոքում սրտի խնդիրներից:

Կոճապղպեղ- ստամոքս

Կոճապղպեղը օժտված է այնպիսի հատկություններով, որոնք կանխում են սրտխառնոցն ու փսխումը:

Բաթաթ (քաղցր կարտոֆիլ) — ենթաստամոքսային գեղձ

Այս մթերքը աչքի է ընկնում բետա-կարոտինի բարձր պարունակությամբ, որը օգտակար է ենթաստամոքսային գեղձի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Այս ինը մթերքները նման են մարդու այն օրգաններին, որոնց համար օգտակար են
«Ֆրանսիական հողի վրա չեն կարող գործել Թուրքիայի օրենքները». Էմանուել Մակրոն
error: Content is protected !!