6 թաքնված ախտանշան, որ ձեր լյարդը ծանրաբեռնված է տոքսիներով

Լյարդը մեր մարմնի կարևոր օրգաններից է:

Այն պահպանում շաքարը, ճարպերը վիտամինները, կարգավորում է նյութափոխանակությունը և դուրս բերում օրգանիզմից շլակնեը:

Այդ պատճառով լյարդի առողջությունը  պարտադիր պայման է՝ լավ առողջության և ինքնազգացողության: Ստորև ներկայացված  երևույթները լյարդի խանգարման ամենատարածված  ախտանիշներն են:

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են առաջացնել լյարդի աշխատանքի խանգարում: Դա ճարպակալումն է, ալկոհոլի չարաշահումը, վնասակար, տոքսիներ պարունակող սննդի օգտագործումը, որը լյարդը  չի կարողանում հաղթահարել:

Ախտանիշները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել, սակայն դրանցից ամենաբնորոշն են.

  • Անհանգստություն որովայնի վերին հատվածում

Երբ լյարդը մեծանում է տարբեր ճարպերից, նկատվում է կրծքավանդակի ստորին հատվածի և որովայնի վերին հատվածի ճնշման զգացողություն: Հնարավոր է նաև գազեր և  որովայնի փքվածություն:

  • Քրոնիկ հոգնածություն

Բոլորն էլ հոգնում են, բայց եթե ձեզ հոգնեցնում են անգամ աննշան բաները, որոնց վրա դուք առանձնապես մեծ էներգիա չեք ծախսել, ապա հնարավոր է, որ ձեր լյադը առողջ չէ: Այս դեպքում պետք է պարտադիր դիմել բժշկի:

  • Մաշկի փոփոխություն

Եթե ձեր մաշկը ձեռք է բերել դեղին երանգ, դա կարող է խոսել լյարդի խնդիրների մասին: Դեղնությունը նկատվում է, երբ լյարդը չի կարողանում ֆիլտրել արյան միջից բիլիռուբինը:

  • Սրտխառնոց

Երբ լյարդը ախտահարված է լինում, հաճախ արտահայտվում է սրտխառնոցով՝ հատկապես յուղալի սնունդ  ընդունելիս: Կարող է նկատվել նաև գլխապտույտ, փսխում և փորլուծություն:

  • Մեզի և կեղտի գույնի փոփոխություն

Երբ ձեր լյարդն ախտահարված է, կեղտի գույնը լինում է բաց, իսկ մեզը՝ մուգ:

  •  Մկանային խնդիրներ

Եթե ձեր մաշկի վրա  հեշտությամբ են առաջանում կապտուկներ, ձեր ոտքերն ուռած են և մկանային հատվածներում ունեք ցավեր, ապա, հավանաբար դուք լյարդի հետ խնդիրներ ունեք:

Այս ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

6 թաքնված ախտանշան, որ ձեր լյարդը ծանրաբեռնված է տոքսիներով
error: Content is protected !!