Ահա, թե ինչպես են հոլիվուդյան աստղերը ազատվում աչքերի տակ առաջացած պարկերից․ 5 հրաշալի միջոց

Հայտնի դիմահարդար Արիանա Պուլը աշխատում է այնպիսի աստղերի հետ, ինչպիսին են՝ Պենելոպա Քրուզը, և Քեթրին Զետա Ջոնսը։ Նրանք բախվել են մաշկի տարբեր խնդիրների հետ, որը Արիանան ծածկել է դիմահարդարման շնորհիվ։ Աստղերի դիմահարդարը հաստատում է, որ որոշ միջոցներ ընդունակ են փոխարինել թանկարժեք կրեմներին։
Արիանա Պուլը խորհուրդ է տալիս 5 միջոցներ, որոնք կօգնեն իջեցնել աչքերի մոտ առաջացած պարկերը և նույնիսկ ընդմիշտ ազատվել դրանցից։

1. Կարտոֆիլից դիմակ աչքերի համար

Գոյություն ունեն հատուկ լոսյոններ, որոնք օգնում են թուլացնել մուգ շրջանակները աչքերի տակ, սակայն սովորական կարտոֆիլը նույնպես ընդունակ է այդ ամենին։ Այն իր մեջ պարունակում է ֆերմենտ, որը կարող է էֆեկտիվ թուլացնել այդպիսի մուգ շրջանակները, որը նաև կա այդ թանկարժեք լոսյոնների մեջ։ Պետք է ընդամենը կարտոֆիլը կտրել և դնել աչքերի տակ։

2. Հրաժարվել չիպսերից

Մեծ քանակությամբ աղի ուտեստ օգտագործելը հանգեցնում է աչքերի տակ պարկերի առաջացման։ Նատրիումի աղը կուտակվում է օրգանիզմի ջրի մեջ և առաջացնում այտուցներ դեմքի վրա։ Պետք է կտրականապես հրաժարվել չիպսերից և փոխարինել այն այլ ուտեստով, որը քիչ աղ է պարունակում։

3. Փաթեթավորված երիցուկով թեյ

«Փաթեթավորված երիցուկի թեյը հրաշքներ է գործում»։ Այդ բույսը հայտնի է իր հանգստացնող և թեթևացնող հատկությամբ։ Երիցուկը օգնում է իջեցնել աչքերի տակ առաջացած պարկերը։ Հարկավոր է երիցուկի թեյը եռացնել փաթեթավորման մեջ և հետո թողնել որպեսզի այն սառչի։ Դրանից հետո փաթեթները տեղադրել աչքերի տակ։

4. Երկու բարձով քնելը

Աչքերի տակ առաջացած պարկերի դեմ օգնում է պայքարել 2 բարձերը։ Եթե ձեր բարձը լցված է փետուրներով, որոնք առաջացնում է գրգռում և ալերգիա, ուրեմն այդ բարձի վրա դրեք ուրիշ բարձ, որը արհեստականորեն լցված է։

Նար Արիանա Պուլը խորհուրդ է տալիս քնել կողքի կամ մեջքի վրա։ Որովայնի վրա քնելը առաջացնում է աչքերի տակ հեղուկի հավաքում։

5. Սառը թեյի գդալներ

Որպեսզի արագորեն ազատվեք այդ պարկերի գոյացումից, պետք է թեյի գդալը ուռուցիկ մասով դնել աչքերի տակ։ Սառնությունը մաշկը դարձնում է ավելի թարմ և օգնում է նվազեցնել մուգ պարկերը։ Էֆեկտը ուժեղացնելու համար սառնարանում դրեք 6 թեյի գդալներ, իսկ հետո դրեք աչքերի տակ զույգը մեկ անգամ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա, թե ինչպես են հոլիվուդյան աստղերը ազատվում աչքերի տակ առաջացած պարկերից․ 5 հրաշալի միջոց
error: Content is protected !!