4041 տարեցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կստանան

Հատուկ նորահայտ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ստեղխված հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի սոցցանցային պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է պարենային օգնություն տրամադրել հայաստանաբնակ տարեցներին:

Սննդային օգնության տրամադրման ծրագրի շրջանակներում հաշվառվել է մոտ 4041 տարեց: Տարեցներին հաշվառելիս հաշվի է առնվել նրանց սոցիալական կարգավիճակը: Առաջնահերթությունը տրվել է հիմնականում միայնակ ծերերին:

Նախարար Զ. Բաթոյանն էլ իր հերթին տեղեկություն է տարածել, որ իրենք հիմա առանձնահատուկ ուշադրություն են սևեռել հատկապես տարեցների կարիքների և խնդիրների վրա, փորձում են նրանց հետ առնչվող բոլոր գործընթացներն ու նախաձեռնությունները կազմակերպել այնպես, որ նրանք տնից դուրս գալու առիթ չունենան, քանզի գտնվում են վիրուսով վարակվելու ամենառիսկային գոտում:

Այս ծրագրի կարևորությունն առանձնապես ընդգծվում է, երբ հաշվի ենք առնում, որ այս տարեցները չունեն իրենց մասին հոգացող հարազատ մարդիկ:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

4041 տարեցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կստանան
error: Content is protected !!