300-500 հազար դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար

ԱԺ-ում քննարկվել և ընդունվել է մեկուսացման կանոնները խախտած քաղաքացիներին վարչական պատասխանատվության կամ տուգանքի ենթարկելու հարցը:

Ըստ ընդունված որոշման՝ սահմանվում է գումարային տուգանք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կխախտեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը, որն արվել է համապատասխան մարմնի կողմից:

Ըստ որոշման՝ մեկ այլ՝ առավել խստագույն պատիժ է սահմանվում նաև նրանց նկատմամբ, ովքեր մեկուսացման պահանջն ու կանոնները կխախտեն հիվանդանոցում՝ բուժման ժամանակ. նրանց սպասվում է բանտարկություն՝ 3 ամսից մինչև նույնիսկ հինգ տարի ժամանակահատվածով:

Կարանտինային կանոները խախտելու դեպքում սահմանված տուգանքների մասին իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա գրառման մեջ հորդորել է խուսափել կանոնների խախտումից՝ զերծ մնալով սահմանված տուգանքներից:

Տուգանվելու են նաև բոլոր նրանք, ովքեր բազմամարդ միջոցառումներ կամ հավաքներ կկազմակերպեն: Խախտումների դեպքում ստեղծվել է հատուկ թեժգծային հեռախոսահամար, որով քաղաքացիները կարող են տեղեկացնել յուրաքանչյուր խախտման դեպքերի մասին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

300-500 հազար դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար
error: Content is protected !!