Փաստահավաքության արդյունքում մանկավաճառության գործով նոր ցնցող բացահայտումներ են եղել, իսկ Ռ. Աբրահամյանը չի ժխտում, որ ծնողների հետ գումարի խոսակցություն է ունեցել

Այսօր Ռ. Աբրահամյանի և մանկավաճառության գործով դատական նիստի վերջնարդյունքը բարկացրել է իրենց զավակներին փնտրող մայրերին: Նրանք լրագրողներին են պատմել փաստահավաքությունների արդյունքում իրենց արած նոր ցնցող բացահայտումների մասին:

Մայրերից մեկը, նշելով իր աղջկա կոնկրետ ծննդյան տարին և օրը, պատմում է, որ երեխայի մարմնի կամ մահվան թղթի փոխարեն պարզապես տվել են մեկ միլիոն դրամ՝ ընթացիկ ծախսերը հոգալու համար:

Ի դեպ՝ դատարանում Ռ. Աբրահամյանը հաստատել է գումարի խոսակցության հանգամանքը:

Մայրը պարզաբանում է, որ նրանք կարծել են, թե գումարը պետական ծրագրով նախատեսված գումար է:

Մեկ այլ դեպքում ծնողները փաստերի և իրազեկ անձանց միջոցով հայտնաբերել են իրենց թվացյալ մահացած զավակին: Սյուզաննան պատմում է, որ գտնվել է մի հրաժարական, որը իբրև թե գրել է մայրը, բայց մայրը կտրականապես հերքում է որևիցե թուղթ գրելու հանգամանքը: Նրան վախեցրել են, որ կյանքին վտանգ է սպառնում, արհեստական ցավերով հեռացրել են պտուղը, իսկ շարունակությունն արդեն ծանոթ սցենարով:

Ծնողները հաստատակամ են, չեն ընկրկում, նրանք պահանջատեր են ու համառ:

Իմ երեխային առևանգում են՝ ասում են երեխա գոյություն չունի.ապօրինի որդեգրման դեպքերից տուժած կին

Իմ երեխային առևանգում են՝ ասում են երեխա գոյություն չունի.ապօրինի որդեգրման դեպքերից տուժած կին

Опубликовано ՓԱՍՏԻՆՖՈ Четверг, 16 января 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փաստահավաքության արդյունքում մանկավաճառության գործով նոր ցնցող բացահայտումներ են եղել, իսկ Ռ. Աբրահամյանը չի ժխտում, որ ծնողների հետ գումարի խոսակցություն է ունեցել
error: Content is protected !!