Փաշինյանը համարժեք և դիպուկ պատասխան է տալիս հայկական եկեղեցի մտած ադրբեջանցի լրագրողի հարցերին

Փաշինյանը ջրհեղեղի հետ կապված աշխատանքային այցող գնացել է Իտալիա, եղել մասնակիորեն ջրի տակ հայտնված Սուրբ Ղազար կղզում, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Միլանի հայկական եկեղեցում Փաշինյանը ելույթ է ունեցել, ապա պատասխանել տեղում գտնվող լրագրողների հարցերին:

Հայկական եկեղեցում եղել է նաև ադրբեջանական լրագրող, ով սկսել է ելույթ ունենալ իրենց «խաղաղասիրական» միտումների մասին՝ ասելով, թե ամբողջ աշխարհն ընդունել է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ հայերի արած ցեղասպանությունը, ապա հարց է ուղղել Փաշինյանին՝ հորդորելով վերադարձնել իբր թե ադրբեջանական տարածքները:

Փաշինյանը հանդարտեցրել է այդ հայտարարությունից հետո առաջացած բուռն կրքերը՝ արձանագրելով այն փաստը, որ ադրբեջանցի լրագրողը հնարավորություն է ստացել գտնվել հայկական եկեղեցում և հարց ուղղել Հայոց վարչապետին, մինչդեռ անհնար է պատկերացնել, որ հայը երբևիցե կարող է ներկա գտնվել մի ադրբեջանական միջոցառմանը, որտեղ պետք է ելույթ ունենա Ադրբեջանի նախագահը:

Հետո նա խոսել է Ադրբեջանի և Հայաստանի վարած քաղաքականությունների մասին, հիշեցրել տեղի ունեցած բոլոր կարևոր դրվագները՝ հիմնավորելով հայերի վարած քաղաքականության ճշմարտացիությունը և Արցախի անկախ ու հայկական պետություն լինելու փաստը:

Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում պատասխանեց ադրբեջանցի բլոգերի հարցին

Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում պատասխանեց ադրբեջանցի բլոգերի հարցին: #Լուրեր

Опубликовано Լուրեր Среда, 20 ноября 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փաշինյանը համարժեք և դիպուկ պատասխան է տալիս հայկական եկեղեցի մտած ադրբեջանցի լրագրողի հարցերին
error: Content is protected !!