Փաշինյանը հետ է վերադարձրել ադրբեջանցի բլոգերի նվիրած գրիչը. Հայաստանն Ադրբեջանից նվեր չի ընդունում

Փաշինյանը հրավիրվել էր Փարիզ՝ մասնակցելու խաղաղության երկրորդ համաժողովին: Այստեղ վարպետության դասի շրջանակներում նա խոսել է Ադրբեջանի և Արցախի մասին, կրկին վերահաստատել հայերի համար այն միակ ընդունելի օրինաչափությունը, ըստ որի Արցախը հայկական տարածք է:
Ելույթից հետո տեղում հավաքված լրագրողները ելույթ ունեցողին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել:

Հարց-պատասխանի ընթացքում խորհրդանշական դեպք է գրանցվել: Ադրբեջանցի բլոգերը ևս հարց է տվել, սակայն միանգամից մի քանի հարց: Որպեսզի հիշի բոլոր հարցերը, Փաշինյանը սկսել է գրիչ փնտրել, որ գրի առնի հարցերը: Նրան գրիչ են փոխանցում: Բլոգերը ևս իր գրիչը մեկնում է վարչապետին՝ ավելացնելով, որ դա Ադրբեջանից նվեր է Հայաստանին: Փաշինյանը բարեհամբույր վերցնում է գրիչը, սակայն չի ընդունում նվերը: Երբ գրելու գործընթացն ավարտում է, նա տեսանելի ու հանդիսավոր գրիչը վերադարձնում է ադրբեջանցուն՝ ի նշան այն սկզբունքի, որ Հայաստանն Ադրբեջանից ոչ մի նվեր չի ընդունում, նույնիսկ գրիչ:

Համաժողովի ավարտին հնչել է Շ. Ազնավուրի ստեղծագործությունը։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փաշինյանը հետ է վերադարձրել ադրբեջանցի բլոգերի նվիրած գրիչը. Հայաստանն Ադրբեջանից նվեր չի ընդունում
error: Content is protected !!