Փաշինյանը հայտարարել է. 2020 թ. բյուջեն հեղափոխական է. հիմնավորում է փաստերով

Փաշինյանը խորհրդարանում հիմնավորել է, թե ինչու է 2020 թ. բյուջեն հեղափոխական. նա հատ-հատ ներկայացնում է կառավարական ոլորտները, որոնք բոլորն էլ տնտեսական աճ են գրանցել, բոլոր տեղերում նախատեսված ծախսերը զգալի բարձրացել, աճել են: Նա դրանից էլ բխեցնում է առաջիկա հայտարարված բարեփոխումների և աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացումները, ճանապարհների որակյալ բարենորոծումները, զինվորի ճաշացանկի հարստացումը, որը կնպաստի զինվորի աչալրջությունը և այլն:

Դավիթ Տոնոյանը մինչ այդ նշել էր, որ ոչ մի իշխանության օրոք նման կարճ ժամանակահատվածում հայկական բանակի և պաշտպանության համար այնքան բան չի արվել, որքան ներկայում գործող իշխանությունը:

Փաշինյանը արձանագրում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր հարթության վրա: Նա վստահեցրեց, որ գալ տարի 230 հազար մարդու աշխատավարձ կբարձրացվի:

Փաշինյանը անդրադառնում էնաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության քննադատություններին առաջիկա բարեփոխումների նկատմամբ: Նա գտնում է, որ այդ քննադատությունները լոկ բարենորոգումների հանդեպ բացասական վերաբերմունքն է:

Նա խոսում է նաև աշխատանքի գաղափարի բարձրացման մասին, որ նախկինում նսեմացվում էր և գերասություն էր տրվում սոցիալական օգնություններին, որոնք ենթադրում էր անգործություն:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2501979273416285/?t=1202

Оцените статью
Փաշինյանը հայտարարել է. 2020 թ. բյուջեն հեղափոխական է. հիմնավորում է փաստերով
Կոտլետներ, որոնք կարելի է  պատրաստել ամռանը
error: Content is protected !!