Ցնցող իրողություն. Հայաստանում ավելի շատ մարդիկ մահացել են ուռուցքային հիվանդություններից, քան ղարաբաղյան կռիվների ժամանակ

Ռուս բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը, ով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հարցերի և հակամարտությունների հետ կապված հայտնվել էր միջազգային հանրության ուշադրության կիզակետում՝ Ղարաբաղ կատարծ այցելության պատճառով, մի նոր գրառում է կատարել, որը վերաբերում է Հայաստանին:

Նա իր գրառման մեջ նշում է, որ Հայաստանի հանքարդյունաբերության հասցրած վնասների պատճառով այսօր դրությամբ Հայսատանում ավելի շատ մարդ է մահացել ուռուցքաբանական հիվանդություններից, քան մահացել է ղարաբաղա-ադրբեջանական կռիվների ժամանակ:

Սա ցնցող և խիստ անհանգստացնող իրողություն է, որը լուրջ մարտահարվեր է Հայաստանի համար: Հաշվի առնելով վերջին շրջանում թեժ քննարկումների թեմա դարձած Ամուլսարի շահաջործման հարցը՝ Լապշինի բարձրացրած հարցը շատ արդիական և տեղին է:

Նա իր ուսումնասիրությունները սկսել է այն բանից հետո, երբ մի որոշ ժամանակ ապրել է Երևանում: Այստեղ մի տևական շրջան գտնվելուց հետո նա ինքնազգացողության վատթարացում է նկատել, ինչն էլ առիթ է դարձել, որ հետազոտի ու գտնի դրա պատճառը: Պարզվել է դա տեղի է ունեցել էկոլոգիական աղտոտվածության պատճառով:

Հետազոտությունների արդյունքում պարզել է, որ տարեկան 3-4 հազար քաղաքացի Հայաստանում տուժում են էկոլոգիական աղտոտվածության պատճառով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ցնցող իրողություն. Հայաստանում ավելի շատ մարդիկ մահացել են ուռուցքային հիվանդություններից, քան ղարաբաղյան կռիվների ժամանակ
error: Content is protected !!