Տրվել է պաշտոնական տեղեկատվություն երեկ Կորոնա վիրուսով վարակված քաղաքացուն տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարի մասին

Երեկ երեկոյան ժամերին Նոր Նորք վարչական շրջանում վթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ: Այս մասին պաշտոնական տեղեկատվություն է այսօր հրապարակել ԱՆ մամլո խոսնակ Ա. Նիկողոսյանը: Նա տեղեկացրել է, որ մեքենան վթարի պահին երեք վիրուսով վարակված քաղաքացու է տեղափոխել:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վիրուսակիր քաղաքացիներից երկուսն առհասարակ չեն տուժել, իսկ մեկը որոշակի վնասվածքներ է ստացել, որոնք թեթև քերծվածքներ են եղել:

Մինչ պաշտոնական հայտարարության հրապարակումը ֆեյսբուքյան օգտատերերը դեռ երեկ երեկոյան նկարահանել էին վթարի տեսարանը և տեղեկացրել վթարի մասին: Վթարի հրապարակող օգտատերը արդեն երեկոյան տեղեկություն էր տարածել, որ մեքենան վիրուսով վարակված քաղաքացիների է տեղափոխել:

Այդ մասին մոտակայքում եղած քաղաքացիները իմացել են հենց մեքենայից իջած վարակակիր քաղաքացիներից: Նրանք մարդկանց զգուշացրել են, որ մոտ չգան, քանզի իրենք վարակված են:

Վթարից հետո հիվանդ քաղաքացիների տեղափոխել է շուտով դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության մեքենա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տրվել է պաշտոնական տեղեկատվություն երեկ Կորոնա վիրուսով վարակված քաղաքացուն տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարի մասին
error: Content is protected !!